Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգ...
17:15   06/01/2024
Մայր Աթոռի տեղեկատվական համարագը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ.Պատգամը ստորև․«​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.քանզի լուսո պտուղներն են բարությունը,արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):​Սիրելի հավատավոր ժողովուրդ,Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, Տեսնել ավելին
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ՀՀ-ում կան փակ ճանա...
13:04   05/01/2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանա Տեսնել ավելին
Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազա...
17:49   04/01/2024
Ինչպես հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, պատարագի սկիզբը՝ 17։30-ին։Հիշեցնենք, որ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Տեսնել ավելին
Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքո...
15:20   04/01/2024
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տեսնել ավելին
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղում...
11:56   04/01/2024
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Տեսնել ավելին
Ո՞ր հասցեներում ջուր չի լինի...
12:46   03/01/2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 3-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Փիրումյաններ փողոցի, Եղվարդի Խճ. (ձոր-1,ձոր-2)-ի ջրամատակարարումը:Հունվարի 3-ին՝ ժամը 12:00-20:00-ն, կդադարեցվի Էրեբունի, Ռոստովյան, Այվազովսկի, Թորամանյան, Մուրացան, Խ.Դաշտենց, Լուսիկ Լիսինյան, Լոռիս Մելիքյան, Սուվորով, Բելինսկի, Սասունցի Դավիթ, Միչուրին, Կռիլով, Չեռնիշեվսկու, Լոմոնոսով, Աթոյան, Գաջեգործներ, Ազատամարտիկներ փողոցներ Տեսնել ավելին
Կաթողիկոսի ուղերձը չհեռարձակելը քայլ էր ոչ թե Գարե...
13:13   02/01/2024
Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․Դեկտեմբերի 31-ին կաթողիկոսի ուղերձի չհեռարձակելը Հ1-ով և որոշ այլ ալիքներով, ինչպես նաև որոշ ալիքներով հեռարձակումը 23:00-ին, այլ ոչ թե վարչապետի ուղերձից անմիջապես առաջ, քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ:Կաթողիկոսի պաշտպանը չեմ և չեմ քննարկում նրա ով լինելը, այլ խոսում եմ բացառապես եկեղեցու և կրոնի կարևորության ու նշանակության մասին: Հոգևոր խոսքը հասանելի պետք է լինի իր բացառիկության իմաստով, և եկեղեցին է, որ դարե Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը...
09:37   02/01/2024
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև«Պարահանդես», «Անուր Տեսնել ավելին
111 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի ամենատար...
09:30   02/01/2024
Իտալիայի ամենատարեց տղամարդը, որն իր երկարակեցության գաղտնիքն էր համարում «թեթև սնունդը և առանց սթրեսի կյանքը», մահացել է: Նա 111 տարեկան, 133 օրական էր, գրում է The Guardian-ը:Տրիպոլի Ջիանինին՝ Տրիպոլինո մականունով, մահացել է իր տանը՝  Ամանորի գիշերը: Նա Եվրոպայի երկրորդ ամենատարեց բնակիչն էր՝ իրենից 75 օրով մեծ ֆրանսիացի Անդրե Լյուդվիգից հետո։Ջիանինին, որը զինվորական էր և տեսել էր երկու համաշխարհային պատերազմ և երկու համավարակ, անցյալ օգոստոսին իր 111-ամյակի տոնակատարությունների Տեսնել ավելին
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հ...
15:51   01/01/2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։Այսուհետ դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռ Տեսնել ավելին
Այնպես անենք, որ արցախցիների մեջ երբեք չմարի հայրե...
10:24   01/01/2024
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տնորի առթիվ:Ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։ Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում Տեսնել ավելին
Ես հավատում եմ , որ թերթելով այս էջը մենք կբացենք ...
15:21   31/12/2023
Դե ինչ, ահա և ճանապարհում ենք 2023 թվականը և բացում դռները 2024-ի առջև․․․ Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ անցնող տարին կդրոշմվի յուրաքանչյուր հայի սրտում և հիշողության մեջ․ կորուստներ, ցավ, մասնատված հայրենիք․․․ փորձությունների մի անվերջանալի շղթա էր անցնող տարին, որը թվում էր պետք է կոտրի մեզ և ծնկի բերի․․․ Բայց ոչ, մենք կանգուն մնացինք, դիմակայեցինք, չկոտրվեցինք, կրակի միջից հառնեցինք որպես փյունիկ և առավել հաստատապես գիտակցեցինք, որ հույսներս պետք է մեզ վրա դնենք, պետք է յուրաքանչյ Տեսնել ավելին
Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարին նորմայից 3-...
18:49   30/12/2023
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-4-ը Հայաստանում և մայրաքաղաք Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում։Քամին՝ արևմտյան 2-4մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Տեսնել ավելին
ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը 25 մլն դրա...
14:03   30/12/2023
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի․ նա ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։«Միջնորդություն ենք ներկայացրել դատարան, դատարանը բավարարել է և կփոխվի փոխել խափանման միջոց կալանքը: Երբ կարողանան գրավը մուծել, ազատ կարձակվի»,– ասաց նա։Հիշեցնենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021 թվականից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դ Տեսնել ավելին
Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երու...
12:28   29/12/2023
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա այսօր տեղի ոնեցած հարձակման դեպքին։Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խ Տեսնել ավելին