Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջ...
12:30   05/11/2026
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի Կենտրոն վարչական շրջան՝10:00–13:00 Գրիգոր Լուսավորչի փողոց 13/3 հասցե (Ռուսական դեսպանատուն) միակողմանի,11:00–14:00 Վարդանանց փողոց 18 շենք,Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝12:00–14:00 Ռուբինյանց փողոց 27/13, 27/21, 27/4 և 27/4Ա շենքեր և 27/6 և 27/86 առանձնատներ,14:00–16:30 Տեսնել ավելին
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի հա...
18:20   04/11/2026
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 4-ի գիշերը հարձակվել են Ադիգեայի Հանրապետության վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովը։ Հարձակման հետևանքով Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։ «Համալիրի անձնակազմը տարհանվել է, այս պահին տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել», — նշել է Կումպիլովը։ Նրա խոսքով՝ խոցված անօդաչուների բեկորները վնասել են նաև մեկ առանձնատուն և գազատար խողովակ։Ozon-ից հայտնել են, որ հարձակման ենթարկված լոգիս Տեսնել ավելին
Հայէկոնոմբանկը COP17 համաժողովում ներկայացրեց կանա...
21:31   02/11/2026
Ավարտվեց COP17 համաժողովը, որին մասնակցեց Հայէկոնոմբանկը՝ ներկայացնելով կայուն զարգացմանը միտված բանկային լուծումներ՝ փորձագիտական համայնքի և գործարարների ակտիվ ներգրավմամբ:Կանաչ գոտում գտնվող Հայէկոնոմբանկի տաղավարում համաժողովի այցելուները ծանոթացան բնապահպանական ֆինանսավորման գործիքներին, որոնք հնարավորություն են տալիս ապագային ուղղված գաղափարները վերածել իրական քայլերի:«Դիտարկելով բնապահպանական խնդիրները որպես իրական տնտեսական գործոն՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ունե Տեսնել ավելին
«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվ...
14:52   02/11/2026
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն։ Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն։ Տեսնել ավելին
Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալ...
21:00   02/11/2026
Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից:«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դ Տեսնել ավելին
Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են են...
18:00   02/11/2026
Նոյեմբերի 1-ի գիշերը ուժայինները Մոսկվայի կենտրոնում բերման են ենթարկել Հելոուինը տոնող մի քանի մարդու, հայտնում է «Осторожно, Москва»-ն։ Ոստիկանության, ՕՄՕՆ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները ստուգայց են անցկացրել Կիտայ-գորոդի շրջանում, որտեղ հավաքվել էին տոնական կերպարանքներով երիտասարդներ։ Դեպքի վայրից տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի մարդու դեմքով պառկեցրել ասֆալտին։ Sotavision-ի տվյալներով՝ բերման ենթարկվածների թվում եղել են բանանի և տիրանոզավրի կերպարներով դեռահասներ։ Երկուսից էլ պա Տեսնել ավելին
Կենսաթոշակային ապահովությանը՝ շուրջ 674 մլրդ դրամ,...
17:00   02/11/2026
2027 թվականի Հայաստանի պետական բյուջեի ծախսային ամենախոշոր ուղղություններից մեկը լինելու է կենսաթոշակային ապահովումը: Այս մասին նշված է գալիք տարվա պետբյուջեի նախագծում:Այդ նպատակով կհատկացվի շուրջ 674 միլիարդ դրամ, ինչը մոտ 60 միլիարդ դրամով գերազանցում է պաշտպանական ծախսերի համար նախատեսված 613,8 միլիարդ դրամը: Այսպես, ըստ նախագծի՝ Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն կկազմի 616,5 միլիարդ դրամ, որից 613,8 միլիարդը կուղղվի «ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատր Տեսնել ավելին
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկ...
19:00   01/11/2026
Բլոգեր «Գեորգիքսը» և լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ. նրանք պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսը» կատարել է:Ըստ Գագիկ Շամշյանի, հոկտեմբերի 20-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։Քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զ Տեսնել ավելին
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևա...
17:32   01/11/2026
Կահիրեից արևմուտք գտնվող մայրուղոմ միկրոավտոբուսի և ծանր բեռնատարի բախման հետևանքով տասը մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Եգիպտոսի մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում՝ Գիզայի նահանգի Հոկտեմբերի 6 քաղաքի մերձակայքում։ Գերատեսչության տվյալներով, տուժածներից տասը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսամ Աբդել Ղաֆարը նախազգուշացրել է, որ զոհերի և վիրավորնե Տեսնել ավելին
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ...
16:20   01/11/2026
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները միգրացիոն վերահսկողության համապետական գործողության ընթացքում ձերբակալել են երկրում ապօրինի գտնվող 61 օտարերկրյա քաղաքացու, հայտնում է «Գրուզիա Online»-ը։Ձերբակալվածների թվում են Թաիլանդի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Հորդանանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ։Միգրացիայի դեպարտամենտի տվյալներով, ստուգմամբ պարզվել է, որ օտարերկրացիները խախտել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճ Տեսնել ավելին
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գե...
15:00   01/11/2026
Գերմանիայում կյանքի թանկացման, կրթական համակարգի խնդիրների և սոցիալական անհավասարության դեմ երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերն ավարտվել են անկարգություններով, կողոպուտներով և ոստիկանության հետ բախումներով։ Ամենալուրջ միջադեպերը տեղի են ունեցել Մայնի Ֆրանկֆուրտում և Քյոլնում՝ շաբաթ՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, ցերեկվա ընթացքում հիմնականում խաղաղ անցած ցույցերից հետո, հայտնում է dpa գործակալությունը։Ֆրանկֆուրտում անկարգությունների մասնակիցները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ապրանքներ հափշ Տեսնել ավելին
«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գում...
20:30   31/10/2026
Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, Տեսնել ավելին
Հորդառատ անձրև հանրապետությունում․ փրկարարները հեռ...
17:00   31/10/2026
Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Փրկարարները տարբեր հա Տեսնել ավելին
Միլանում զորք են մտցրել՝ զանգվածային անկարգություն...
18:20   20/10/2026
Իտալիայի կառավարությունը հոկտեմբերի 17-18-ի անկարգություններից հետո 500 զինվորական կուղարկի Միլան։ The Guardian-ը գրում է, որ երկրում կյանքի թանկացման դեմ բողոքող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել ու ավերել խանութները, այդ թվում՝ բրենդային հագուստի սրահները։Սպասվում է, որ զինուժի տեղակայումը կներառվի անվտանգության միջոցառումների փաթեթում, որը նախարարների կաբինետը կհաստատի երեքշաբթի օրը։ Առայժմ Միլանում շատ գործարարներ փակ են պահում իրենց խանութները՝ վախենալով իրավիճակի նոր սրացու Տեսնել ավելին
Եվրոպայի ֆոնդային շուկաները ուրբաթ աճել են, Stoxx ...
14:45   19/10/2026
Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրների ֆոնդային ինդեքսները շաբաթն ավարտել են դրական տրամադրությամբ։Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը աճել է 0,7%-ով՝ հասնելով 644,74 կետի։ Շաբաթվա արդյունքներով այն ավելացել է ավելի քան 2%-ով, ինչը լավագույն ցուցանիշն է դարձել հունիսի վերջից ի վեր։Գերմանական DAX-ը ուրբաթ աճել է 1%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,3%-ով, բրիտանական FTSE 100-ը՝ 0,4%-ով, իտալական FTSE MIB-ը բարձրացել է 0,9%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 0,8%-ով։Եվրագոտո Տեսնել ավելին