Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համա...
10:51 07/02/2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տեսնել ավելին
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղևոնդյանց տո...
16:42 06/02/2024
Այսօր` փետրվարի 7֊ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը։Ղևոնդ Երեցը Վարդանանց պատերազմի գործնական և իրական կազմակերպողն ու նահատակյալների խմբի հեղինակավոր և կրոնական դիմադրության առաջնորդն էր: Խմբի ամենատարեցն էր։ Նա գրեթե 70 տարեկան էր իր նահատակության ժամանակ: Սուրբ Ղևոնդը Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից էր: Խիզախ և համարձակախոս, եռանդուն և Սուրբ հոգով լեցուն երեցը չերկնչեց թշնամու բանակից, ոչ միայն առաջնորդեց ժողո
Տեսնել ավելին
Ադրբեջանը Արցախում իրականացնում է մշակութային ցեղա...
11:16 06/02/2024
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։ Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։Այս մասին տեղեկանում ենք «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի ֆեյսբուքյան էջից։ «Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ 1954
Տեսնել ավելին
Հայտնի է Նոր Արեշում խոշոր պայթյունի նախնական պատճ...
12:09 05/02/2024
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամ
Տեսնել ավելին
Նոր Արեշի փողոցում 2 տուն է փլուզվել, նախնական տվյ...
11:38 05/02/2024
Երևանի Նոր Արեշի 34 հասցեում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։«Փրկարար ծառայության 4 հաշվարկ է մեկնել դեպքի վայր, հիմա տեղում աշխատում են»,- հավելեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ՆԳՆ-ն, սակայն, պայթյունի պատճառների մասին դեռ չի հաղորդում։
Տեսնել ավելին
Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թու...
10:31 05/02/2024
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Տեսնել ավելին
Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները բքի պատ...
15:02 04/02/2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհ
Տեսնել ավելին
«Մայրենիի» 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադր...
10:26 03/02/2024
5-րդ դասարանի «Մայրենիի» դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք։ Այդ մասին ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։Մասնավորապես՝ նշվում է, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի Արզու Սոլթանի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը։Հատկանշական է, որ մինչ այս ահազանգ էր հնչեցվում դասագրքի շապիկը Ադրբեջան դրոշի գույներով պատված լինելու առնչությամբ։
Տեսնել ավելին
«Քաջ գիտակցենք հայոց պետականության կարևորությունը,...
09:38 03/02/2024
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սահակ Պարթևի տոնը՝ Հայաստանի ամենախոշոր հոգևոր, պետական գործիչներից մեկի, ում շնորհիվ. «Հայոց երկիրը լցվեց գիտությամբ»: (Փրպ. 53)Սրբի վարքի մասին խոսելիս Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը նշում է ոչ միայն գրերի ստեղծման, թարգմանությունների նաև ազգապահպանության մասին: Հիշեցնում է՝ Սահակ Պարթևի դերը անգնահատելի է մեր պատմության կերտման, մշակույթի ու հավատքի պահպանման մեջ:«Ս. Գրիգոր Լուսավորիչը կոչվում էր հոգիների լուսավորիչ, քան
Տեսնել ավելին
Հունվարի 31-ին Աշոցքում օդի ջերմաստիճանը եղել է -3...
16:40 02/02/2024
Հանրապետությունում հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով։ Ամսվա ընթացքում առավելագույն ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության տարածքում գրանցվել է Կապանում՝ հասնելով +22 աստիճանի։ Տաք հունվարն ուղեկցվել է նաև առատ տեղումներով։«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարի 1-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։«Օդի օ
Տեսնել ավելին
Եկեղեցին նշում է Ս. Ոսկյանց քահանաների հիշատակությ...
09:41 01/02/2024
Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյ
Տեսնել ավելին
Եկեղեցին նշում է Ս. Ոսկյանց քահանաների հիշատակությ...
09:40 01/02/2024
Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյ
Տեսնել ավելին
Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղ...
20:19 30/01/2024
Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում։Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչ
Տեսնել ավելին
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորեն...
18:38 29/01/2024
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա և Կիևյան կամրջի երթևեկությունը։Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը:Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը:
Տեսնել ավելին
Սուրբ Գայանե վանքում Բանակի օրվա կապակցությամբ մատ...
15:56 28/01/2024
Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով խաղության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված խաղաղություն է կամենում, սակայն Աստծուն հավատացող մարդիկ են, որ պիտի խաղաղություն հաստատեն՝ անհրաժեշտության դեպքում նա
Տեսնել ավելին

.png)
.png)