Սուրբ Գայանե վանքում Բանակի օրվա կապակցությամբ մատ...
15:56 28/01/2024
Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով խաղության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված խաղաղություն է կամենում, սակայն Աստծուն հավատացող մարդիկ են, որ պիտի խաղաղություն հաստատեն՝ անհրաժեշտության դեպքում նա
Տեսնել ավելին
Տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնայի...
15:20 28/01/2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա աթիռիվ՝ օրհնելով հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն ժողովրդին։Ստորև ներկայացնում ենք ուղերձը.«Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմանն
Տեսնել ավելին
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ ...
10:51 28/01/2024
Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմը։Պատարագի միջոցով փորձում ենք ձգտել դեպի կատարյալ և հավիտենական կյանք, որն Ինքն իսկ էր՝ Քրիստոս «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հով. 14.6)։
Տեսնել ավելին
Երևանում շտապօգնության մեքենան բախվել է այլ մեքենա...
14:51 27/01/2024
Այսօր՝ հունվարի 27-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները:Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Առավել մանրամասն՝ սկզ
Տեսնել ավելին
Ձյուն, բուք, փակ ճանապարհներ. եղանակային պայմաններ...
08:50 27/01/2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Փակ են Բերդ
Տեսնել ավելին
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի...
17:33 26/01/2024
Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պագամին:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Ս
Տեսնել ավելին
Գլենդելի քաղաքային խորհրդում ներկայացրել ենք Արցախ...
18:36 25/01/2024
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ի թիվս մի շարք այլ հանդիպումների ու միջոցառումների՝ երեկ հյուրընկալվել ենք Գլենդելի քաղաքային խորհրդում: Մենք հակիրճ ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը, Հայրենիք վերադարձի և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար մեր պայքարի շարունակման վճռականությունը: Ողջունելի է, որ հենց այդ նիստում ներկայացվեց բանաձևի նախագիծ, որը հստակ գնահատականներ է հնչեց
Տեսնել ավելին
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների, պետա...
18:19 25/01/2024
Առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։Այդ մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։Շինծու նախաքննության շրջանակում կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչ
Տեսնել ավելին
Տեղումների քանակը Հայաստանի ամբողջ տարածքում գերազ...
10:29 25/01/2024
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին Արագած բարձր լեռնայի
Տեսնել ավելին
Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արցախի երիտասարդների օրհնո...
19:55 22/01/2024
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի հրավերով և Արցախի թեմի նախաձեռնությամբ Արցախի թեմի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հրավիրում են Արցախի երիտասարդներին՝ համախմբվելու Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ մասնակցելու երիտասարդների օրհնության կարգին:Մասնակցությունը պետք է հաստատել՝ գրելով Արցախի թեմի երիտասարդաց միությունյան ֆեյսբուքյան էջին։Հանդիպման վայրն ու տեղը՝ ս.թ. հունվարի 26-ին, ժամը 16:30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց:
Տեսնել ավելին
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը...
16:25 22/01/2024
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին շաբաթապահքն է։ Այն հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից դրված պահքի, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին, հայտնում է qahana.am-ը։Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Հայ եկեղեցական ավանդության հա
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Երևանում սպասվում է ձյուն...
10:33 22/01/2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է
Տեսնել ավելին
Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն...
18:12 20/01/2024
Հայաստանի կանանց շախմատի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց` գերազանցելով Մելինե Հարությունյանին: Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի ասյ տարվա առաջնության չեմպիոն:Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է:Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2015 և 2021 թվականներին:
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 1...
14:24 20/01/2024
Երևանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20
Տեսնել ավելին
Հայ Եկեղեցում այսօր նշվում է Սուրբ Թեոդոս թագավորի...
09:50 20/01/2024
Հայ Եկեղեցում այսօր նշվում է Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակի օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին: Ուղղափառ
Տեսնել ավելին

.png)
.png)