Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանա...
12:49 17/12/2023
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որդեկտեմբերի 17-ին կեսօրից հետո դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Տեսնել ավելին
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն...
11:15 17/12/2023
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է։Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:Կայծակնային շախմատի առաջնությունում Հայկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ միջազգային վարպետ Էմին Օհանյանը ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկան պատանիների մեջ:Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Տեսնել ավելին
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շն...
15:30 16/12/2023
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։Եր
Տեսնել ավելին
Եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակութ...
12:03 16/12/2023
Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար: Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո: Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարո
Տեսնել ավելին
Սխալ, վտանգավոր, վիճելի ձևակերպումներ․ նման դասագր...
11:44 16/12/2023
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում։Նման եզրակացության է եկել ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժինը։Հեղինակավոր գիտնականները 31 էջից բաղկացած ընդգրկուն նկատառումներ են ներկայացրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ։ Նրանք առանձնացրել են պարզաբանման, հստակեցման ու լրացման կարիք ունեցող և վիճելի ձևակերպումներն ու մտքերը։ Առանձին բաժնով խոսվում է ակնհայտ սխալ ձևակերպումների մասին։
Տեսնել ավելին
Մահացել է Արա Մարտիրոսյանը...
21:45 15/12/2023
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ սրտի կանգից մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նա 46 տարեկան էր։Երգիչը միչ այս մի քանի վիրահատություն էր տարել:
Տեսնել ավելին
Գլոբբինգը հայաստանցիների համար հնարավոր է դարձնում...
17:53 15/12/2023
Վիճակագրությունները ցույց են տալիս, որ տարեկան գրեթե 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ: Գնումների կտրուկ աճի միտումը Հայաստանում ևս վերջին տարիներին զգալիորեն ավելացել է։Գլոբբինգ ընկերությունը, որը նաև առաջատար է Ղազախստանում և Ուզբեկստանում, հայաստանցիների համար հնարավոր է դարձնում աշխարհի 8 երկրների ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով արտասահմանյան հասցեների տրամադրման միջոցով պատվերներ կատարելը և ստանալը։Գլոբբինգի արտասահմանյան պահեստները շարունակում ե
Տեսնել ավելին
Երևանում 18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողու...
14:53 15/12/2023
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տեսնել ավելին
«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի...
09:04 15/12/2023
Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։Նա իր գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ Հ
Տեսնել ավելին
100-ից ավելի բեռնատարներ են կուտակվել Սյունիքի ճան...
19:55 14/12/2023
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի բեռնատարներ ու 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել այնտեղ։Ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, մեքենաներին առանձին-առանձին են թույլատրում տեղաշարժվել։
Տեսնել ավելին
Առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ Բաքվում է, որի...
14:09 14/12/2023
Ամեն դեպքում, լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք։Բայց այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է. X-ի իր իկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ բեգլարյանը։«Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։ Կարծում եմ՝ 20-ն Արցախից են։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։
Տեսնել ավելին
Մերկասառույց, մառախուղ, ցածր տեսանելիություն․ եղան...
10:05 14/12/2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնու
Տեսնել ավելին
Չեմ հանդիպել մեկին, ով պատրաստ էր վերադառնալ Արցախ...
11:30 13/12/2023
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդիրներին՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում խոսել է Հայաստանում ապրող տասնյակ ԼՂ փախստականների հետ՝ այցելելով նրանց, հասկանալու նրանց խնդիրները: Ըստ նրա՝ արցախահայությանը հաջող ինտեգրելու համար հայ հասարակությանը ՀՀ կառավարությունը և օտարերկրյա դոնորները պետք է անդրադառնան այս խնդիրներին:Օլեսյա Վարդանյանը գրում է, որ ավելի քան 100,00
Տեսնել ավելին
Թոքաբորբի նոր տեսակի բռնկումից հետո Չինաստանը հանր...
09:58 13/12/2023
Covid-ի համավարակից հետո Չինաստանը կրկին դիմակի կրման ռեժիմ է սահմանել հասարակական վայրերում։ Այս անգամ դրա պատճառը միկոպլազմային թոքաբորբն է, հայտնում է strana.ua-ն։Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունները կպատժեն սանիտարական նորմերին չհետևելու համար: Դիմակ չկրելու համար նախատեսված է 500 յուան տուգանք։ Հաղորդվում է նաև, որ սահմանված պահանջները չկատարելու համար պատիժ է համարվում մինչև 10 օր կալանքը։Չինաստանում հիվանդությունների վերահսկման կենտրոնի առաջատար փորձագետի խոս
Տեսնել ավելին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...
09:55 13/12/2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Տեսնել ավելին

.png)
.png)