Իտալիայի ամենատարեց տղամարդը, որն իր երկարակեցության գաղտնիքն էր համարում «թեթև սնունդը և առանց սթրեսի կյանքը», մահացել է: Նա 111 տարեկան, 133 օրական էր, գրում է The Guardian-ը:
Տրիպոլի Ջիանինին՝ Տրիպոլինո մականունով, մահացել է իր տանը՝ Ամանորի գիշերը: Նա Եվրոպայի երկրորդ ամենատարեց բնակիչն էր՝ իրենից 75 օրով մեծ ֆրանսիացի Անդրե Լյուդվիգից հետո։
Ջիանինին, որը զինվորական էր և տեսել էր երկու համաշխարհային պատերազմ և երկու համավարակ, անցյալ օգոստոսին իր 111-ամյակի տոնակատարությունների ժամանակ նշել էր, որ իր երկարակեցության գաղտնիքները թեթև կերակուրներն են՝ միշտ գինով ուղեկցվող, առանց սթրեսի կյանքը, չծխելը և յուրաքանչյուր օրվան որպես նվերի վերաբերվելը:

.png)
.png)