Արցախցի փոքրիկները հավաքվել էին Երևանի Սուրբ Երրոր...
10:39   29/12/2023
Մեկ վայրում` Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում էին հավաքվել մի քանի տասնյակ արցախցի փոքրիկներ` իրարից կարոտն առնելու։ Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցների սաներն էին` Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գյուղերից։ Հանդիպման նպատակը համախմբվածությունը պահելն էր։ Միջոցառումն առանց ամանորյա անակնկալների չի անցել․ 60 երեխայի սպասում էին տոնածառի տակ դրված նվերները։ Գրում է Qahana.am-ը։Հանդիպմանը ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակ Տեսնել ավելին
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճ...
10:37   29/12/2023
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Տեսնել ավելին
Երուսաղեմի հայկական թաղամասը հարձակման է ենթարկվել...
18:52   28/12/2023
Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:Այս մասին հայտարարություն է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու Տեսնել ավելին
Ավելի քան 1500 մեծ բեռնատար է կուտակվել Լարսի անցա...
16:12   28/12/2023
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։«Հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակարպման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ ներկայում էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3 հազար բեռնատար։Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։ Տեսնել ավելին
Այսօր Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս...
13:52   28/12/2023
Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը:Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը:Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակո Տեսնել ավելին
Արցախի իշխանությունները պիտի հայտարարեն, որ չեղարկ...
18:50   27/12/2023
Իշխանությունը ոչ թե Սամվել Շահրամանյանի դեմ է արշավ սկսել, այլ՝ հայ ժողովրդի։ Երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող, իսկ եթե դա հայ ժողովրդի պահա՞նջն է. չէ՞ որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ հայ ժողովուրդն Արցախը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում, հիմա էլ որ պարզվի՝ մեծամասնությունը կողմ է, որ Արցախի ինստիտուտները պահպանվեն, ի՞նչ է անելու Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը,-Aysor.am-ի հետ Տեսնել ավելին
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և ...
16:48   26/12/2023
Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս:Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի Տեսնել ավելին
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6,...
15:01   26/12/2023
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը և 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 4-6, դեկտեմբերի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Տեսնել ավելին
Հայաստանի 12 շախմատիստ սկսում է պայքարը աշխարհի առ...
13:52   26/12/2023
Հայաստանի 11 շախմատիստ դեկտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սկսում է պայքարը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում։Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, կանանց առաջնությունում՝  էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:Առաջնությանը կմասնակցեն նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման Տեսնել ավելին
Մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել Արագա...
10:14   26/12/2023
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փրկարարներն ու պարեկները ձնասահքից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենա, 20-ից ավելի քաղաքացու տեղափոխել են փրկարարական հենակետեր:  Տեսնել ավելին
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի...
09:38   26/12/2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների ուղարկած ծանրոցները, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նշվում է, որ Ադրբեջանի «Խոշտանգումների դեմ կոմիտեի» ներկայացուցիչներն այցելել են Բաքվի կողմից առևանգված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։Այցի նպատակն է եղել ստուգել Տեսնել ավելին
28 հնագույն դամբարաններ են հայտնաբերվել Չինաստանու...
18:35   25/12/2023
Չինացի հնագետները հայտնաբերել են 28 դամբարաններ, որտեղ հուղարկավորվել են արիստոկրատ ընտանիքի անդամներ, հայտնաբերվել են նաև նրանց ծառաների և կենդանիների թաղման վայրերը, դամբարանները թվագրվում են Շան դինաստիայի ժամանակներին՝ մ․թ․ա XVI-XI դարեր։ Դամբարանները հայտնաբերվել են Չինաստանի Անյան շրջանի Հենան բնակավայրում։ Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Անյանի մշակույթի և հնագիտության ինստիտուտին։«Առաջին անգամ են նման դամբարաններ հայտնաբերվել հնագույն Յին քաղաքի ավերակներից դուր Տեսնել ավելին
Երգիչ Կարեն Հակոբյանի բուժման համար 12 հազար դոլար...
18:14   25/12/2023
Երգիչ Կարեն Հակոբյանի առողջական խնդիրները շարունակում են նրան անհանգստացնել։ Նրան մի քանի անձ գումարով օգնել է, սակայն այն չի բավականացնում լիարժեք բուժում ստանալու համար, գրել է «Հրապարակ»-ը։Կարեն Հակոբյանի ընկերները ահազանգում են գումարի անհրաժեշտության մասին.«Հարգելի երգիչներ և երգչուհիներ, ձեր բոլորի ընկերն ա, ձեր երգիչ ախպերն ա, իր ամբողջ բուժման ծախսը ընդամենը 11-12 հազար դոլար է կազմելու, հավաքվեք, տարեք տվեք բժիշկներին, թող բուժվի, հետո որ մի բան լինի, սրտներիդ դարդ ա լինելու»։ Տեսնել ավելին
Մեր մտածումը պիտի դառնա մեր տան վերականգնումը, ներ...
19:45   24/12/2023
Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր տան վերականգնումը, իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։ Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք Տեսնել ավելին
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ...
13:23   24/12/2023
44-օրյա պատերազմից երեք տարի անց ավագ զավակի՝ Լևոնի կորստից հետո մանկան ճիչ է լսվել Լևոնյանների ընտանիքում:Լույս աշխարհ է եկել Լևոնյանների կրտսեր որդին՝ Լեոն:Նա ծնվեց, որ ապրեցնի ծնողներին, զարթոնք բերի ընտանիքին և իր գոյությամբ կրկին վերարժևորի կյանքի իմաստը:«Մեծ սեր է մտել այս տան մեջ, և այդ սերը Լեո է կոչվում»,- ասում է երջանիկ հայրը: Մանրամասները՝ «Զինուժի» ռեպորտաժում: Տեսնել ավելին