Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի և...
13:51   10/09/2022
Գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Այս մասին հայտնում է euronews-ը:Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։ Տեսնել ավելին
Փրկարարները հայտնաբերել են սարում կորած հովվին...
13:16   10/09/2022
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.)։Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12  բնակիչ: Տեսնել ավելին
«Փեթակի» ճանապարհը հատուկ են փակել, որ առևտուր չլի...
09:59   10/09/2022
Վաղ առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։Նրանք դժգոհում են, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրենց առձևտրի կենտրոնում առևտուր գրեթե չի իրականացվում, քանի որ Քրիստոփորի փողոցը փակ է, մարդիկ չեն կարողանում հասնել տոնավաճառ։«Անհարմար է, մարդիկ չեն գալիս։ Մարդիկ տեղյակ էլ չեն, որ «Փեթակը» բաց է։ Թող իրավասու պետական կառույցներից գան, մեր խնդրին լուծում տան, որ մենք էլ կարողանանք աշխատել։ Ասել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը ճանապարհը փ Տեսնել ավելին
ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն ...
09:51   10/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ  ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա...
22:35   09/09/2022
Երևանում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում սեպտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում վաղը սպասվում է անձրև: Տեսնել ավելին
Հոծ բազմությունը Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորե...
20:28   09/09/2022
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին Բուքինգհեմյան պալատի մոտ դիմավորել է բազմահազարանոց ամբոխը՝ «Աստված, պահպանիր թագավորին» բացականչություններով:Ինչպես գրում է Daily Mail-ը սա նրա առաջին հրապարակային երևան գալն էր մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո:Պարբերականը նկատում է, որ ամբոխն ուրախացել է՝ տեսնելով վինտաժային Rolls-Royce-ով ժամանող միապետին և կոնսորտ թագուհուն՝ Կամիլային: Չարլզ Երրորդը դուրս է եկել մեքենայից ու սեղմել իրեն ողջունողների ձեռքերը:Ավելի վաղ հաղորդվել էր, Տեսնել ավելին
«Նորք» ինֆեկցիոն կենտրոնը վերանորոգման պատճառով կգ...
18:34   09/09/2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում  (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21: Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից.«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություննե Տեսնել ավելին
Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայութ...
17:26   09/09/2022
2022թ. մայիսի 28-ին  ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված  դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում  պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի Հանրապետության քաղաքացի Ա.Հ.-ն,  համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022թթ.. ընթա Տեսնել ավելին
Երկրի միակ իսկական լեգենդը. բրիտանացիները բացիկներ...
16:57   09/09/2022
Մեծ Բրիտանիայում սգում են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հազարավոր մարդիկ՝ հիմնականում սևազգետ, այցելում են թագավորական ընտանիքի հետ առնչվող հայտնի վայրեր:Շատերը բերում են ծաղիկներ, բացիկներ, մոմեր, դրոշներ:Գրություններից մեկում ասվում է.«Ննջեք խաղաղությա՛մբ, Ձե՛րդ Գերազանցություն: Շնորհակալ ենք Ձեր նվիրումի և Ձեր ժողովրդին 70 տարի ծառայելու համար։ Դուք եղել եք իմ ամենասիրելի թագուհին իմ ողջ կյանքի ընթացքում»։Մեկ ուրիշ պաստառին գրված է եղել.«Երկրի մի Տեսնել ավելին
Արցախի իշխանություներն այս պահին ներգրավված չեն «խ...
15:55   09/09/2022
Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պատասխանը։Ինչպես հայտնի է՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» նախագծի մշակման շուրջ:Վարչապետ Փաշի Տեսնել ավելին
Մետաղադրամներ, նամականիշներ, նույնիսկ՝ փաստաբաններ...
13:15   09/09/2022
Եղիսաբեթ2-րդ թագուհու մահից հետո շատ խորհրդանշական առարկաներ, խորհրդանիշներ և կոչումներ պետք է փոխվեն, գրում է Independent-ը:Մետաղադրամները, նամականիշներն ու շքանշաններն այլևս չեն կրի թագուհու հատուկ կողային պատկերը, այսուհետ դրանց վրա կինի նրա որդու և թագավոր Չարլզ 3-րդի պատկերը:Նոր դրոշն ու զինանշանը կնախագծվեն նոր միապետի համար, ամենահայտնի օրհներգը, իհարկե, պետք է ճշգրտվի:Նույնիսկ ավագ փաստաբանները, որոնք 70 տարի հայտնի են որպես «Թագուհու խորհրդականներ», ստիպված կլինեն հարմարվել «Թ Տեսնել ավելին
Երևանում հանդես կգա աշխարհահռչակ Ջասմին Չոյը...
13:12   09/09/2022
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից մեկը՝ Ջասմին Չոյը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Բեդրժիխ Սմետանայի, Ալեքսեյ Շորի, Պետերիս Վասկսի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Դանիել Ռայսկինը։Նշենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Տեսնել ավելին
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Պ...
09:54   09/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել։«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ», - հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Տեսնել ավելին
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագ...
09:53   09/09/2022
Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: Տեսնել ավելին
Չարլզ III-ը Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմ...
09:51   09/09/2022
Շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, գրում է The Times թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թագավորի պաշտոնական հռչակումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։Ինչպես նշված է հոդվածում, սեպտեմբերի 9-ին նոր թագավորն ու կոնսորտ-թագուհի Քամիլան կվերադառնան շոտլանդական Բալմորալ ամրոցից, որտեղ նախորդ օրը մահացել է Եղիսաբեթ II-ը։ Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ ա Տեսնել ավելին