Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ...
09:49 14/09/2022
Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում, այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։«Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համ
Տեսնել ավելին
Ժամը 08։00-ից հակառակորդը վերսկսել է նախահարձակ գո...
09:48 14/09/2022
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահար
Տեսնել ավելին
Սոթքում խաղաղ բնակիչների տները եղել են ադրբեջանակա...
22:43 13/09/2022
ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ու
Տեսնել ավելին
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ ...
21:34 13/09/2022
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հ
Տեսնել ավելին
Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիակ...
21:32 13/09/2022
Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։«Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասել է Սարգսյանը։Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։«Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասել է մարզպետը։Սարգսյանը տեղեկացրել է,
Տեսնել ավելին
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ...
21:30 13/09/2022
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՄԱԿ ԱԽ-ում իր աղբյուրին։«Այո, քննարկումը նշանակված է վաղը», – ասել է ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:
Տեսնել ավելին
ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի հետևանքո...
17:41 13/09/2022
ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝
Տեսնել ավելին
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Ն...
17:36 13/09/2022
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երեւան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։ Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։«Լավրենտի Նատոյանը մեկ տարի սովորելուց հետո՝ այս ամռանը զորակոչվել էր բանակ։ Նա Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր մեկ եղբայր ունի»,– NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՊՄՀ–ի լրատվության եւ հ
Տեսնել ավելին
Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43...
17:33 13/09/2022
Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են, «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։Ըստ Սարգսյանի՝ Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»:«Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40
Տեսնել ավելին
Իշխանասարի ուղղությամբ կրակոցներ չկան․ համայնքի ղե...
13:30 13/09/2022
Իշխանասար լեռան ուղղությամբ ադրբեջանական կողմն առաջխաղացում չի ունեցել, այս պահին էլ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։Պետրոսյանն ասել է, որ հակառակորդը 1 ժամից ավելի դադարեցրել է կրակը, իրավիճակը գյուղում հանգիստ է, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել։
Տեսնել ավելին
Սոթքի ուղղությամբ 30 րոպե է՝ կրակոցներ չկան․Գյուղա...
13:29 13/09/2022
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ մոտ 30 րոպե է՝ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասել է գյուղապետ Սևակ Խաչատրյանը։Ըստ նրա՝ դեռեւս հստակ չէ՝ պաշտոնապես հրադադար հաստատվե՞լ է, թե՞ ոչ։
Տեսնել ավելին
Մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են․ Նե...
12:14 13/09/2022
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից այս պահին տարհանվում են կանայք եւ երեխաները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։«Կեսգիշերից սկսած թշնամին կրակահերթ է բացել։ Միայն առավոտյան ժամը յոթից մինչեւ ութ անց կես դադար վերցրին, բայց մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են»,- նշեց Բաղդասարյանը։
Տեսնել ավելին
Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով վիրավորում է ս...
11:29 13/09/2022
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։«Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Տեսնել ավելին
Ադրբեջանը թիրախ է դարձրել քաղաքացիական օբյեկտները ...
10:56 13/09/2022
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակա
Տեսնել ավելին
Ունենք 49 զոհ, բայց այդ թիվը դեռ վերջնական չէ...
10:30 13/09/2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։Նա նշեց, որ նախնական տեղեկություններով ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ, վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
Տեսնել ավելին

.png)
.png)