Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում բնակելի 4 տուն է...
16:44 15/09/2022
Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում սեպտեմբերի 14֊ի, ժամը 20։00-ից իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին, ինչպես հայտնում է 168․am-ը, գյուղ այցելած հայ և արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Արտակ Զադայանը:«Գյուղում ընդհանրապես խուճապ չկա, միայն մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան, տարհանվել են, մյուսները շարունակում են մնալ գյուղում»,-ընդգծել է համա
Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կիրառումն առավել ինտ...
14:13 15/09/2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ:Ինչպես տ
Տեսնել ավելին
Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել...
12:35 15/09/2022
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին․«Հարգելի՛ հայրենակից,Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում:Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունեն
Տեսնել ավելին
Ժամը 8:00-ին ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառե...
11:12 15/09/2022
Գիշերը Գեղարքունիքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ հանգիստ է եղել, սակայն առավոտյան ժամը 8:00-ի կողմերն ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել, քաղաքացիական օբյեկտները վնասներ չեն կրել։ Այս մասին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։Նրա խոսքերով, այս պահի դրությամբ՝ կրակոցներ չկան։ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Տեսնել ավելին
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատա...
10:09 15/09/2022
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամ
Տեսնել ավելին
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չ...
10:08 15/09/2022
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՀիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարված
Տեսնել ավելին
Ջերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում ի...
20:22 14/09/2022
Yerkir.am-ը գրում է․ «Ռազմաճակատից հասած առաջին լուրերը վերստին կորստի անամոք ցավով համակեցին հայ ազգին. նոսրանում են ՀՀ ԶՈւ մարտական բարձր պատրաստվածությամբ սպայակազմի շարքերը, պատերազմը խլեց նրանցից շատերի կյանքը:Ջերմուկի պաշտպանական դիրքերում երեկ զոհվեց ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, կապիտան Արման Զաքարյանը: Նա 2020թ. Շուշիի մատույցներում հատուկ նշանակության իր խմբով հերոսաբար մարտնչեց` խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհով հակառակորդի զո
Տեսնել ավելին
Սոթքից մինչև Գորիս, ամբողջ սահմանագծով, թշնամին շա...
18:59 14/09/2022
Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ժամը 15։00-17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-եր։16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամո
Տեսնել ավելին
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում է...
17:13 14/09/2022
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է նրանց։
Տեսնել ավելին
Կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև....
16:09 14/09/2022
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.«Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։ Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների՝ այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային
Տեսնել ավելին
Սոթքում ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով 30 տ...
15:08 14/09/2022
Մոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։
Տեսնել ավելին
Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են պատերազ...
13:23 14/09/2022
Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները: Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զ
Տեսնել ավելին
«Մարդասպաննե՛ր» վանկարկումների ներքո ոստիկանները Ք...
12:45 14/09/2022
Մարդասպաններ, գնացեք թուրքերին ծառայեք, ձեզ օր ու արև չեմ տալու: Այս վանկարկումների ներքո ոստիկանները ճանապարհ բացեցին ՔՊ պատգամավորների համար դեպի ԱԺ:Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, նրանց միացած քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են՝ պատգամավորներից պահանջելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։«Դուրս եկեք մեր երկրից, դուք էստեղ գործ չունեք: Գնացեք թուրքերին ծառայելու, դուք գործակալներ եք, ամեն օր այստեղ եմ լինելու, օր ու արև ձեզ չեմ տալու: Չի մտնելու ԱԺ, Ա
Տեսնել ավելին
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19-ամյա...
11:49 14/09/2022
Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։«Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, որը աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել է
Տեսնել ավելին
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Սոթքում հրդեհ է...
11:47 14/09/2022
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին` ժամը 08։04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին:Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։
Տեսնել ավելին

.png)
.png)