ՀՀ ԶՈՒ-ն հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ու...
15:20 04/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը:Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստի...
14:12 04/09/2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի
Տեսնել ավելին
5-րդ օրն է` փրկարարները փորձում են մարել Իջևան քաղ...
12:53 04/09/2022
Սեպտեմբերի 4-ին, ժամը 07:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից։Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ այրվու
Տեսնել ավելին
ՌԴ Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա...
12:50 04/09/2022
Ռուսաստանի Արմավիր քաղաքում վերսկսվել է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հայկական թերթի տպագրությունը։ Հայտնի է, որ «Կռունկ» անվանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լույս է տեսել 1917 թվականի մայիսին՝ Ներսես Երտեցյանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչության կյանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակվել է։ «Կռունկ»-ը վերածնվել է արդեն հետխորհրդային տարիներին և լույս է տեսել 1995-1999 թվականներին՝ «Արմավիր» մշակույթի և գթության հայկական ընկերության կողմից, որը ղեկավարել է Ար
Տեսնել ավելին
Տեղահանված ընտանիքն իր նոր օջախը կստեղծի նորակառու...
18:48 03/09/2022
Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում էր բնակվում Շողիկ Ավանեսյանի ընտանիքը մինչև Արցախյան երրորդ պատերազմը, որի ընթացքում հակառակորդի կողմից օկուպացվեց բնակավայրը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Շողիկը պատմեց, որ Սղնախում բնակվելու տարիներին ինքն աշխատում էր համայնքապետարանում, սեփական այգի ունեին, որ սիրով էին մշակում: Պատերազմից հետո իրենց հինգ հոգանոց ընտանիքը ստիպված եղավ հաստատվելու տեղ փնտրել:«Ներկա պահին ամուսնուս, դստերս փեսայիս ու երկու թոռներիս հետ ապրում ենք Ստեփանակերտում: Ոչ մեկ
Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ...
18:47 03/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել առաջին պարտիան Sinq...
18:02 03/09/2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը սկսել է պայքարը Sinquefield Cup-ում:ԱՄՆ-ում անցկացվող խոշորային այս մրցաշարին` Sinquefield Cup-ին, մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Հանս Նիմանն էր: Պարտիայի 50-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:Մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ է տոնել միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9
Տեսնել ավելին
Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազա...
17:21 03/09/2022
Հրանոթի արկերի գործով անցնող, 2 ամսից ավելի կալանքի տակ գտնվող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողութ
Տեսնել ավելին
Վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտ...
17:10 03/09/2022
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոներից այժմ վերականգնվո
Տեսնել ավելին
Հանրապետության որոշ շրջաններում և Երևանում օդի ջեր...
16:43 03/09/2022
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Հանրապետության տարածքում` սեպ
Տեսնել ավելին
Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մա...
13:30 03/09/2022
Սեպտեմբերի 3-ին Իջևանի գինու գործարանի մոտ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։
Տեսնել ավելին
Հրշեջ-փրկարարները մարել են Հայաստանի տարբեր հատված...
13:29 03/09/2022
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 628.5 հա տարածքում բռնկված հրդեհները: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:Սեպտեմբերի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 61 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Գեղադիր գյուղում՝ 15 հա, Գեղաձոր գյուղում՝ 200 քմ, Վարդենուտ գյուղում՝ 6 հա, Ք
Տեսնել ավելին
Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտած...
08:34 03/09/2022
Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ այրվում
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ Պ...
19:08 02/09/2022
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
Տեսնել ավելին
Պատմությունը մեզ նորից շանս է տալու, որ Արցախը վեր...
18:08 02/09/2022
Պետք չէ հոռետեսական տրամադրություններ տարածել, թե Արցախը հայկական պահելու հնարավորություններն այլևս մսխված են. այսօր Արցախին աննախադեպ՝ մոտ 300 միլիոն դոլարի ֆինանսական հատկացումներ են տրամադրվում, բնակարանաշինություն է իրականացվոմ, և ամեն ինչ արվում է, որպեսզի արցախահայությունը տեղում մնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։«Բայց Արցախը կանգուն պահելը ոչ միայն իշխանությունների, այլ նաև համայն հայության խնդիրն է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք՝ Արցախը հայկ
Տեսնել ավելին

.png)
.png)