Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխու...
10:07 13/09/2022
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և սահմանային հակամարտության սրման կապակցությամբ՝ երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և լուծել վեճերը խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում:ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։Ընդգծե
Տեսնել ավելին
Մշտապես եմ ասել, որ ադրբեջանական զինված տեղակայում...
09:32 13/09/2022
Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տ
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ ...
00:18 13/09/2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Տեսնել ավելին
«Ջրահարսը» նոր ֆիլմի թիզերը YouTube-ում հավաքել է ...
18:55 12/09/2022
Disney ընկերույան «Ջրահարսը» ֆիլմի առաջին թիզերը YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիսլայք է հավաքել: Այս մասին հայտնում է «Канобу»-ն։Օգտատերերի բացասական արձագանքից հետո դիսլայքերի թիվը թաքցվել է, եւ տեսանյութի տակ մեկնաբանություններ թողնելն արգելվել է։Ռոբ Մարշալի մյուզիքլի՝ «Ջրահարսի» պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Նախագծում գլխավոր դերը կատարել է սեւամորթ դերասանուհի Հոլլի Բեյլին։Մյուզիքլը կլինի 1989 թվականի Disney-ի դասական մուլտֆիլմի ադապտացիան, որում արքայադուստր Արիելը սիր
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակել է 30 րոպե. տուժել է երկու բնակելի...
13:11 12/09/2022
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, այս մասին հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:Այս պահին, ճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համ
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկ...
12:04 12/09/2022
Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը:«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոց
Տեսնել ավելին
Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի...
11:21 12/09/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի քաղաքի՝10:00-16:00 Նորաշեն թաղ. 29, 30, 31, 32, 33, 34 շենքեր, Դավիթաշեն թաղ. 2, 3, 4, 5, 6, 9, 10 փողոցներ, Միկոյան փ. 4/3 շենք, ԱԻՆ-ի հանրակացարան, թիվ 93 դպրոց, Լենինգրադյան փ. 10, 16, 14 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից հանրային բաժանորդներ, Հալաբյան փ. 9/1 շենքի բնակիչ
Տեսնել ավելին
ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությո...
10:45 12/09/2022
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում:
Տեսնել ավելին
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պ...
19:51 11/09/2022
Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն հերթական անգամ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորությ
Տեսնել ավելին
Ռուբեն Հախվերդյանը` Երևանի քաղաքապետի թեկնածու...
15:43 11/09/2022
Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»,- նշել է կուսակցության նախագահը։
Տեսնել ավելին
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը...
09:52 11/09/2022
Այսօր`սեպտեմբերի 11-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվո
Տեսնել ավելին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղ...
09:51 11/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Տեսնել ավելին
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև...
09:50 11/09/2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին և 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում սեպտեմբերի 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպաս
Տեսնել ավելին
Հայաստան վերադարձած 5 ռազմագերիներն ունեն վկայի և ...
19:59 10/09/2022
Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։ Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:Այս վերջին միջադեպի արդյունքում գերեվարվ
Տեսնել ավելին
Դավիթ Բաբայանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտո...
15:22 10/09/2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունը, ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին՝ իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։Մայրը սուրբ հասկացութ
Տեսնել ավելին

.png)
.png)