Ադրբեջանցիների դեմ միայնակ պայքարող հայ զինվորական...
15:44 08/09/2022
Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը միայնակ պայքարում ադրբեջանցի զինվորականների դեմ: 24News-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն անձի նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ է սկսել իրականացնել:«Աշխատանքներն իրականում դժվար են, հաշվի առնելով տեսանյութի որակը՝ մեծ բարդություններ կան, բայց, ամեն դեպքում, այդ ուղղությամբ ջ
Տեսնել ավելին
Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառ...
15:42 08/09/2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը:Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխնում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
11:35 08/09/2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:Հայկական կողմից կորուստներ չկան:
Տեսնել ավելին
ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց․ սահ...
11:33 08/09/2022
ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին խնդրեց ներկայացնել չզեկուցվող և ընդունված հարցը:«Ինչպես նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայաց
Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մա...
09:41 08/09/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝0:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 27, 31, 33, 35, 37, 71, 73, 75, 79, 85 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մազմանյան փ. 2, 4, 6, 14, 16 շենքեր, Արարատյան 1-ին զանգ՝ 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փ. 10,
Տեսնել ավելին
Տարեսկզբից Հայաստան է ժամանել շուրջ 1մլն 30 հազար ...
20:58 07/09/2022
Համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների, 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261 834։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, նշելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն (
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա...
19:54 07/09/2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:Մայրաքաղաքում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-19 մ/վրկ:
Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը...
15:52 07/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդում է ՊՆ խոսնակը:Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին
Մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկ...
14:36 07/09/2022
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Տեսնել ավելին
Համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատա...
14:28 07/09/2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև` տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին ստում է. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ...
09:13 07/09/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեսնել ավելին
Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը...
09:12 07/09/2022
Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման հետևանքով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
Տեսնել ավելին
Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհ...
19:19 06/09/2022
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի
Տեսնել ավելին
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովին Գերա...
18:16 06/09/2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց
Տեսնել ավելին
Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum-ը՝ համախ...
18:13 06/09/2022
«Գաղափարից դեպի իրագործում» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum-ը՝ մեկ հարթակի շուրջ համախմբելով երիտասարդ ու սկսնակ գործարարներին և ստարտափերներին՝ կիսվելու իրենց փորձով և գաղափարներով։ Անվճար բիզնես Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: «Հայ գործարարների ասոցացիա»-ի էքսպերտային խմբի ջանքերով ընտրված 50 նախագծերը 7 օրվա ընթացքում կկատարելագործվեն և կներկայացվեն ինվեստորներին, իսկ լա
Տեսնել ավելին

.png)
.png)