Լրջագույն վտանգ. Հայաստանի արեւմտյան սահմանին կանգ...
14:34   18/09/2022
Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:«Լրջագույն վտանգՀնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։Հայաստանի արեւմտյան ս Տեսնել ավելին
Համածառայակիցների դիրքավորումն ապահովելու համար Խա...
12:51   18/09/2022
ՀՀ ՊՆ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել մարտի դաշտից;Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների  մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորումն ապահովելու նպատակով, ջոկի հր Տեսնել ավելին
«Սնարյադները գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցին...
11:26   18/09/2022
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչները պատմում են, որ ադրբեջանական հարձակումը սկսել է շատ անսպասելի եւ իրենք մի կերպ են կարողացել դուրս գալ գյուղից:«Գիշերը 12-ի մոտ էր, երեխեն ասեց` պապա, կրակում են, ասեցի` ամեն օրվա կրակոցների նման է, դուրս եկա, հասկացա, որ չէ, այդ ժամանակ բեսպիլոտնիկը խփեց զորամասին, սնարյադներն արդեն գյուղի վրա բամբիտ էին անում, պառկեցինք գետնին: Սնարյադը գցեցին մեր տան կողքը, հարեւանին ենք զանգել, մի կերպ դուրս ենք եկել ու գնացել ենք Վարդենիս»,-ասում  է Սոթքի բնակիչը Տեսնել ավելին
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն...
10:29   18/09/2022
Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից։Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է Տեսնել ավելին
Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգի...
21:54   17/09/2022
Վարդենիսի Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չկա: Սեպտեմբերի 13-ի գիշերը վնասվել են ոչ միայն էլեկտրաէներգիայի հաղորդալարերը, այլեւ գազատարը: Մալուխների վերականգնողական աշխատանքները սկսվել են, գազատարի վերանորոգումը դեռ չի սկսվել:Սոթքը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով ամենից շատ վնաս կրած բնակավայրն է Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ են մասնակիորեն ավերվել, դրանք այժմ ապրելու համար պիտանի չեն: Այս տների բնակիչները ժամանակավորապես բնակվում են ի Տեսնել ավելին
21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրո...
20:37   17/09/2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։Պաշտպանության նախարարությա Տեսնել ավելին
Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար...
19:01   17/09/2022
ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ին որոշում է կայացրել այդ երեք մարզի բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ընդհանուր առմամբ 172 դպրոցների շուրջ 25 հազար աշակերտ այս պահին չի հաճախում դպրոց, խախտված է նրանց կրթության իրա Տեսնել ավելին
Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրա...
17:30   17/09/2022
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։Հիշեցնենք, որ սե Տեսնել ավելին
Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով...
16:59   17/09/2022
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան։Օդի ջերմաստիճանը մարզերում.Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +24 +29,Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +25 +28,Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +27 +30,Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22 +26,Լոռիու Տեսնել ավելին
«Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրե...
16:38   17/09/2022
Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակել է «Արցախպրես»-ը․«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Տեսնել ավելին
«Արդյոք կլինե՞ն սանկցիաներ Ադրբեջանի դեմ, թե՞ Եվրո...
13:01   17/09/2022
Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջումանդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։ Համասյանը տեղեկացրել է, որ որոշել է չչեղարկել նոյեմբերին սպասվող իր շրջագայությունը, որպեսզի երաժշտության միջոցով կարողանա սփոփել իր հանդիսատեսին։«Սեպտեմբերի 13-ից սկսած այնպիսի զգացողություն էր մոտս, որ ուզում էի նստել տանն ու հետաձգել իմ կյանքի բոլոր ծրագրերը, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ հանկարծ լուծումը Տեսնել ավելին
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում 3-րդ օրն է հա...
11:49   17/09/2022
Երրորդ օրն է` Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է անցկացվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:ՀՀ ազգային ժողովում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում:Հայտարարություններին ու հավաստիացումներին, որ Արցախի կարգավիճակի Տեսնել ավելին
Ցնցված եմ Ջերմուկում տեսած ավերածությունների պատկե...
10:59   17/09/2022
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն (Erik Tintrup) ասել է, որ «ցնցված է» ավերածությունների այն պատկերներից, որոնք տեսել է Ջերմուկում։«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ըն Տեսնել ավելին
Վլադիվոստոկում Փաշինյանը թիրախավորեց ԶՈւ-ն՝ 2020թ....
09:35   17/09/2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։«1. Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած եւ Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։2. Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը՝ կրկին փորձելով 2020թ. Տեսնել ավելին
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին ի...
09:33   17/09/2022
Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Տեսնել ավելին