Արցախի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է...
21:28   05/03/2023
Արցախի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել այսօր ադրբեջանական զինուժի կողմից իրականցրած դիվերսիայի հետևանքով զոհվածների կենսագրությունները:Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Տեսնել ավելին
Միջազգային հանրությունը գործ ունի միջագային իրավու...
16:02   05/03/2023
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի...
14:46   05/03/2023
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։Հայկական կողմից տուժածներ չկան։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Հւիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանական զի Տեսնել ավելին
Ադրբեջանը իրեն վեր է դասում միջազգային իրավունքից ...
15:21   04/03/2023
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:«Արցախի և Հայա Տեսնել ավելին
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և ք...
14:10   04/03/2023
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ։Հանրապետության տարածքում`Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 4-6 մ/վ, մարտի 4-5-ը, 7-ի գիշերն առանձի Տեսնել ավելին
Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է...
10:30   04/03/2023
Թուրքիայում շաբաթ՝ մարտի 4-ին, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC), երկրաշարժը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։Ներկա պահին ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Տեսնել ավելին
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հ...
10:18   04/03/2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնել ավելին
Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին...
16:17   03/03/2023
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Պելեի դուստրը՝ Կելի Նաշիմենտոն, խոսել է հոր վերջին ցանկության մասին: Ինչպես նշում է lenta.ru-ն, նա այդ մասին գրել է Instagram-ում:Հանգուցյալի դստեր խոսքով՝ հայրը դժվարությամբ է ընդունել Բրազիլիայի հավաքականի՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունից (ԱԱ 2022) դուրս մնալը, որից հետո որոշել է աջակցել Արգենտինային։ Ուստի նրա վերջին ցանկությունն է եղել, որ Աշխարհի առաջնության գավաթը մնա Հարավային Ամերիկայում:«Աշխարհի առաջնության գավաթը պետք է մնա Հարավ Տեսնել ավելին
Հայաստանում ապրելը տիտանական ջանքեր է պահանջում մա...
10:31   03/03/2023
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.«Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղա Տեսնել ավելին
«Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհ...
15:46   02/03/2023
Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառք Տեսնել ավելին
Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են ...
14:51   02/03/2023
Հանրապետության տարածքում`Մարտի 2-ի ցերեկը, 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 2-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:Մարտի 2-ի և 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով:Երևան քաղաքում՝Մարտի 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է Տեսնել ավելին
Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցր...
13:24   02/03/2023
Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։Ըստ հիմ Տեսնել ավելին
«Նոր Զովք»-ը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիանե...
11:11   02/03/2023
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում կրակե...
20:21   01/03/2023
Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանի կողմից Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ  հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։Ադրբեջանը հրադա Տեսնել ավելին
44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձություն...
16:09   01/03/2023
ԱԱԾ-ն տեղեկատվություն է տարածել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։«Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ:ՀՀ ԱԱԾ տնօրենի 2022թ. նոյեմբերի 10-ի հրամանով հաստատվել են Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը:16.11.2022թ. Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ը Տեսնել ավելին