Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել ...
10:05 15/03/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):Մասնավորապես՝- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,- արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճ
Տեսնել ավելին
Եթե Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ...
19:09 14/03/2023
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ԵՄ-ն պետք է ուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը։Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, և հենց դա կարելի է օգտագործել որպես կրիտիկական հարթակ հարցի քննարկման համար։ Գուցե նախագահ Իլ
Տեսնել ավելին
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդն...
09:05 14/03/2023
Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։«Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկայ
Տեսնել ավելին
Հրազդանում պարեկը կրակել է կացինը ձեռքին մոտեցող ե...
10:42 13/03/2023
Այսօր ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։«Ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները մոտեն
Տեսնել ավելին
Սահմանվել են դպրոցների սովորողների գնահատման չափան...
10:33 13/03/2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում.2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում.3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում.4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ
Տեսնել ավելին
Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր...
12:12 12/03/2023
Մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկնե
Տեսնել ավելին
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյան...
12:09 12/03/2023
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա այդ մասին լուրը հայտնել է սոցցանցում։«Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... Ծիծաղելի հոդվածով...», - գրել է Պետրոսյանը:
Տեսնել ավելին
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց...
12:05 12/03/2023
Փոխքաղաքապետ, Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց։Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի
Տեսնել ավելին
Եթե Տոյվո Կլաարը իսկապես մտահոգված է տարածաշրջանու...
16:20 11/03/2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև.«Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը:Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ի
Տեսնել ավելին
Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց ...
14:41 11/03/2023
Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն այսօր՝ մարտի 11-ին, իր Airbus A321 200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-
Տեսնել ավելին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային...
13:54 11/03/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:
Տեսնել ավելին
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Մ...
11:47 11/03/2023
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գործով ձերբակալված «Մեդլայն Կլինիկ» ֊ի տնօրեն Բ. Շ.֊ն (Բաբկեն Շահումյան-խմբ.) կալանավորվել է։Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։Նշենք, որ նախաքննությամբ պարզվել էր, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակ
Տեսնել ավելին
Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի ա...
19:50 10/03/2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշ
Տեսնել ավելին
Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները 23...
16:01 10/03/2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 14։20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:
Տեսնել ավելին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանակ...
14:03 09/03/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՊՆ-ից։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Տեսնել ավելին

.png)
.png)