Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաս...
14:59   01/03/2023
Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մար Տեսնել ավելին
Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ...
12:16   01/03/2023
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով Տեսնել ավելին
Երևանում հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի...
11:46   01/03/2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23: Տեսնել ավելին
Ո՛չ անկախության միջազգային ճանաչման կհասնենք, ո՛չ ...
19:29   28/02/2023
Կյանքում ամեն պայքար ունենում է նպատակ, միջոցներ, արժեքներ ու գին: Շրջափակումը մեր ընդհանուր պայքարի մի փոքր փուլն է, և անհրաժեշտ է դրան վերաբերվել ռազմավարական դիտանկյունից և ընդհանուր համատեքստում: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.-Շուրջ 70 օր է Արցախն արգելափակված է։ Ոմանց կարծիքով սա փորձություն է, որի միջով պետք է անցնեն արցախցիները եւ այն հաղթահարելու դեպքում աշխարհին կապացուցեն ի Տեսնել ավելին
Ներառական կրթության ուսումնական ձեռնարկները հասանե...
16:19   28/02/2023
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից 2022 թվականին մշակվել են աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ, որոնք արդեն հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:Նպատակն է հանրապետության ուսումնական հաստատությունների ֆիզիկական և կրթական միջավայրը հավասարապես հասանելի դարձնել բոլոր երեխաների համար, նպաստել կրթության որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ ներգրավելով այս գործում անելիք ունեցող բոլոր կառույցներին, հաստատություններին ու անձանց Տեսնել ավելին
Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի...
19:42   27/02/2023
22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կ Տեսնել ավելին
Սումգայիթի ցեղասպանության նախապատրաստումն սկսվել է...
17:33   27/02/2023
Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը պետական մակարդակով կազմակերպվեց ու իրականացվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:Այսօր՝ փետրվարի 27-ին, Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն «Արցախպրեսի»-ի հետ զրույցում անդրադարձել է պատմական փաստերին:  «Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ Սումգայիթի ց Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ ...
09:51   27/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Օհանովի փ. 72, 73 շենքեր, Հովնաթանի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4–2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-12:00 Ն Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխ...
12:32   26/02/2023
Այս մասին «Արցախպրեսին»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյան:«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Է. Մուսայելյանը։Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։ Տեսնել ավելին
Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է...
18:19   25/02/2023
Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա:Qah Տեսնել ավելին
Տարածվող տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող...
16:37   25/02/2023
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբիցԱյս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից` հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: Տեսնել ավելին
«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլ...
14:09   25/02/2023
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին պարզաբանել է, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովմա Տեսնել ավելին
Կալանավորվել է «Սուրմալու»-ի պահեստային տարածքը վա...
18:56   24/02/2023
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունե Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի...
10:01   24/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ, Ամիրյան փ. 4/2, 4/4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, Հր.Քոչարի Տեսնել ավելին
Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ...
12:36   23/02/2023
Այս մասին, infoport-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Մոսկվայի ժամանակով 3.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ Տեսնել ավելին