Ադրբեջանը խաղաղության ձգտելու քողի տակ նոր սպառնալ...
10:30   18/03/2023
Այս մասին իր թվիթերյան էջում գրեկ է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, գրում է infoport.am-ը։Նա մեջբերել է գերատեսչության վերջին հայտարարությունը․ ՛՛Ադրբեջանական կողմը միջազգային իրավունքի շրջանակներում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի ցանկացած սադրանքի դեմ՛՛։ Տեսնել ավելին
Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է...
10:29   18/03/2023
4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքն Տեսնել ավելին
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ...
10:28   18/03/2023
Մարտի 17-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Դ․-ն (ծնված 1979 թ․), Հ․ Ի․ Տեսնել ավելին
Ազատի զորամասի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանա...
10:27   18/03/2023
Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն կալանավորվել է՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեի գործի շրջանակներում։Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է․ «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդ Տեսնել ավելին
Հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական ...
19:13   17/03/2023
Արցախի ԱԳ նախարարության մեկնաբանությունը Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ․«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահ Տեսնել ավելին
Արցախի ԱԺ-ն դռնփակ քննարկում է կազմակերպել ռազմակա...
14:27   17/03/2023
Արցախի խորհրդարանում այսօր՝ մարտի 17-ին, պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներ Տեսնել ավելին
Արցախից այսօր 12 բուժառու «Կարմիր խաչի» միջազգային...
11:44   17/03/2023
Արցախից այսօր 12 բուժառու է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։ Տեսնել ավելին
«Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում...
09:58   17/03/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնել ավելին
Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորե...
19:21   16/03/2023
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք են ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։ Տեսնել ավելին
Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպ...
17:59   16/03/2023
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչ Տեսնել ավելին
Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդա...
13:31   16/03/2023
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Խափանման միջոցը՝ կալանք: Տեսնել ավելին
Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթա...
13:16   16/03/2023
Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:Գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է...
11:39   16/03/2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Գորիս քաղաքում մառախուղ է:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ...
12:58   15/03/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Տեսնել ավելին
Սպասվում է անձրև, քամու ուժգնացում...
10:06   15/03/2023
Մարտի 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:Մարտի 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Տեսնել ավելին