ՊՆ նախկին շենքում բնակված մի խումբ անձինք ժամանակա...
08:34   19/02/2023
Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակված մի խումբ անձինք շարունակում են բողոքի ակցիա անցկացնել ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի գրության հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցները սեփականության իրավունք չունեցող հարյուրավոր ընտանիքների բնակարաններից դուրս էին հանել, որի հետևանքով ստեղծել էր լարված իրավիճակ, հրմշտոց, կային նաև բերման ենթարկված անձինք։Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպա Տեսնել ավելին
Շրջափակման պատճառով Արցախում 755 տնտեսվարող սուբյե...
20:15   18/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու  պատճառով 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով Արցախում նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 27,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցա Տեսնել ավելին
Փետրվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն...
11:09   18/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Սայաթ-Նովայի պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 9, 10, 10ա շենքեր և Տեսնել ավելին
Մենք կշարունակենք լինել Հայաստանի կողքին․ Էմանուել...
10:18   18/02/2023
Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։«Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կո Տեսնել ավելին
Արցախի ԱԱԾ-ն, համագործակցելով ռուսական խաղաղապահ ո...
18:46   17/02/2023
Արցախի ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչպես է շուկայում թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերք հայտնվել․«Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով ա Տեսնել ավելին
Eurowings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Դ...
13:09   17/02/2023
Eurowings ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 29-ից մեկնարկելու է Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։  Տեսնել ավելին
Արցախում վաղվանից մեկնարկում է կտրոնների տրամադրմա...
12:13   17/02/2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջան...
10:08   17/02/2023
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին:Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ Տեսնել ավելին
Հայտնի է, թե ով է մարմնավորելու Ազնավուրին նրա մաս...
19:18   16/02/2023
Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:Թահար Ռահիմը հանրությանը ճանաչելի է դարձել 2009 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Մարգարեն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար»-ի: Լարված դրաման նաև արժանացել է ինը «Սեզար» մրցանակի, իսկ Թահար Ռահիմը պարգևատրվել է որպես լավագույն դերասան: Այս դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի Տեսնել ավելին
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվե...
17:30   16/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային հիվանդություններով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ  8 անձինք փետրվարի 16-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ինչպես տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրո Տեսնել ավելին
Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է...
16:00   16/02/2023
Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Արդեն 252 երեխա ծնվել է շրջափակման մեջ:Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 650 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կո Տեսնել ավելին
Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Վարդանանց զոր...
14:16   16/02/2023
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմու Տեսնել ավելին
ՊՆ նախկին շենք բնակիչներին հանում են տներից...
13:02   16/02/2023
Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ լարված իրավիճակ է, մեծ թվով ոստիկաններ գտնվում են շենքում։ Այնտեղ ապրող բնակիչները պնդում են, որ իրենց փրձում են հանել իրենց տներից։Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեք տարի է, ինչ բնակվում է այդ շենքում։«Առավոտյան ժամը 8-ի սահմաններում կարմիր և սև բերետավորները, մոտ 7-8 ավտոբուսներով եկան, մտան այստեղ սկսեցին տղամարդկանց քաշքել։ Իմ ամուսինը կաստիլներով է, ինվալիդ է, մտցրեցին մեքենայի մեջ, տարան, երբ փորձեցի թույլ չտալ, նրանցից մեկ Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտն...
21:37   15/02/2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ  գազատար խողովակի աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։  Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես  արգելափակելով Հայաստանից  Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։   Տեսնել ավելին
Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել է 6 ամսական աղջն...
15:57   15/02/2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Ժամանել են նաև Տեսնել ավելին