Արցախում վիրահատության կարիք ունեցող 700 մարդ շրջա...
20:25 22/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրա
Տեսնել ավելին
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը...
19:11 22/02/2023
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են դատախազությունից։«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիս...
12:40 22/02/2023
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Տեսնել ավելին
Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդի...
12:23 22/02/2023
Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Նա ասաց, թե այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը:«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան», - նշեց Քերոբյանը:
Տեսնել ավելին
Ինչպես կարելի է աջակցել Ուկրաինային, ով Ադրբեջանին...
10:55 22/02/2023
Չեզոքություն, թե՞ «պասիվ» աջակցություն:Ուկրաինական ճգնաժամի սկսվելուն պես, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեզոք դիրքորոշում որդեգրեցին։ Այս մոտեցումը հասկանալի է։ Հակամարտության պայմաններում կողմերին միշտ անհրաժեշտ են հաղորդակցության տնտեսական և քաղաքական ուղիներ։ Եվ Հայաստանը կարող էր ստանձնել այդ գործառույթը։ Սակայն, պատերազմի բռնկումից մեկ տարի անց Հայաստանը ոչ թե խելամիտ չեզոքություն է պահպանում, այլ փաստացի լուռ աջակցում Կիևին։ Ինչո՞վ է դա դրսևորվում։Անցած տարվա ընթացքում մեր եր
Տեսնել ավելին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի...
21:48 21/02/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները։Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տեսնել ավելին
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը...
20:29 21/02/2023
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը քիչ առաջ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։Այս մասին հաղորդեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա ձերբակալվել էր։ Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լ
Տեսնել ավելին
Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատություննե...
19:57 21/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայր
Տեսնել ավելին
Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2...
12:27 21/02/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաք
Տեսնել ավելին
Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին արգելափակվել էին 50 ա...
10:26 21/02/2023
Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։
Տեսնել ավելին
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից ...
10:25 21/02/2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Տեսնել ավելին
Ըստ նախնական տվյալների՝ զինվորը մահացել է իրեն ամր...
11:59 20/02/2023
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վ
Տեսնել ավելին
Խնածախ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 2 զի...
10:30 20/02/2023
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:Մեքենայի անձնակազմը, եղանակային
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճան...
17:47 19/02/2023
Հանրապետության տարածքում`Փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:Երևան քաղաքում՝Փետրվարի 1
Տեսնել ավելին
Արցախում ծնվել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավ...
08:34 19/02/2023
44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարի ընտանիքի հետ Աղավնոյում բնակվող, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը գյուղի հանձնումից հետո բնակվում է Արցախում։Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ Չավուշյանի ընտանիքում վեցերորդ երեխան է լույս աշխարհ եկել։ Շրջափակված Արցախում ծնվել է Չավուշյանների դուստրը՝ Նարեն։
Տեսնել ավելին

.png)
.png)