Նույնականացվել է թշնամու սեպտեմբերյան ագրեսիայից զ...
14:30   20/10/2022
Նույնականացվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների 201 մարմին։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվածների չնույնականացված մարմիններ չեն մնացել։Նախարարը տեղեկացրել է, որ կան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների նույնականացված մարմնի մասեր, որոնք դեռ հողին չեն հանձնվել։ Պաշտոնյան չի կարողացել կոնկրետ թիվ նշել։Ավանեսյանը ն Տեսնել ավելին
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տ...
12:37   20/10/2022
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում», - գրել է նա։ Տեսնել ավելին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց...
18:05   19/10/2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ու Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։ Այսօր դատարանը Արուսյակ Ալեքսանյանին ևս կալանավորելու որոշում էր կայացրել։ Տեսնել ավելին
2 ժամով տրանսպորտի երթևեկության համար փակ կլինի Ար...
18:01   19/10/2022
Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Տեսնել ավելին
Նոր տեխնոլոգիաներ սահմանապահ Կոթիում. արևային կայա...
11:32   19/10/2022
Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ, հակառակորդի տեսադաշտում որպես կենդանի վահան ապրող, բայց հավատարիմ գործընկերների աջակցությամբ՝ ենթակառուցվածքներ զարգացնող գյուղ է Կոթին: Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է մեկնարկել: Մինչև տարեվերջ գյուղում կավելանա LED լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը:Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), արդեն չոր Տեսնել ավելին
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Ս...
11:17   19/10/2022
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից․« «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։Ինչպես նշվել էր սեպտեմբ Տեսնել ավելին
ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ...
10:43   19/10/2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։«Ռազմական ագրեսիայի Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկ...
10:42   19/10/2022
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանո...
19:29   18/10/2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Կարողացել ենք օգնել այդ անձանց՝ կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասել է Ամատունին։Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: Տեսնել ավելին
Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր...
17:56   18/10/2022
Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել,  մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդնում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳ Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով ...
14:38   18/10/2022
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել Տեսնել ավելին
Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցո...
13:11   18/10/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատար Տեսնել ավելին
Ստեփանակերտում կկայանա Շուշիի գեղարվեստի գործերի կ...
11:40   18/10/2022
Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը` սկիզբը` ժամը 11:00-ին:Կամզակերպիչը Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն է։Նշվում է, որ մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար:Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։ Տեսնել ավելին
Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պա...
11:32   18/10/2022
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով:18 հոկտեմբերի, 2022, 11:49Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնումՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբեր, Ա Տեսնել ավելին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցե...
10:42   18/10/2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Տեսնել ավելին