Այսօր Արցախի 5 ոստիկանների հիշատակի օրն է. 44-օրյա...
16:44   15/10/2022
Այսօր Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 5 ծառայողների՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի, լեյտենանտներ՝ Տիգրան Պետրոսյանի, Բենիկ Համբարձումյանի, Հրայր Դանիելյանի և սերժանտ՝ Աշոտ Դալլաքյանի հիշատակի օրն է:2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել և հերոսական ուղի է անցել նաև ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմը: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ոստիկանության համահավաք գումարտակից զոհվել է 1 Տեսնել ավելին
Ռիխտերի «192 գույն» կտավը Sotheby’s -ում վաճառվել ...
16:42   15/10/2022
Sotheby's աճուրդի տան Twitter-ի պաշտոնական էջից հայտնի է դարձել, որ գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «192 գույն» առաջին աբստրակտ կտավը (բնօրինակում՝ «192 Farben») վաճառվել է 20,48 մլն դոլարով։Փորձագետները «192 գույնի» արժեքը գնահատել են 13-18 միլիոն եվրո։ Աճուրդի կազմակերպիչների կարծիքով՝ կտավի վերջնական գինը ցույց է տալիս դրա «պատմական կարգավիճակը»։«Ձեւի, գույնի, կոմպոզիցիայի եւ առարկայի հուզիչ ուսումնասիրություններով լի կարիերայում, «192 գույն» կտավի խիստ մինիմալիզմը մեծ աղմուկ բարձրացրեց Տեսնել ավելին
Այսօր Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Ավետարանիչն...
16:40   15/10/2022
Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Նրանք են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը: Մատթեոսը և Հովհաննեսը 12 առաքյալներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ 70-ից:Մատթեոս ավետարանիչը իր Ավետարանը գրել է Երուսաղեմում որպես ականատես և վկա՝ տեղի Եկեղեցու խնդրանքով: Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո Մատթեոսը երկար ժամանակ քարոզում էր հրեաներին Պաղեստինում: Այնուհետև, հեռավոր երկրներ քարոզչության մեկնելուց առաջ, հավատացյալ հրեաների խնդրանքով նա գրի առավ իր Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի ար...
09:33   15/10/2022
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին
Մահացել է Ռոբի Քոլթրեյնը՝ առավել հայտնի «Հարրի Փոթ...
21:27   14/10/2022
72 տարեկանում մահացել է շոտլանդացի դերասան Ռոբի Քոլթրեյնը։ Այս մասին Deadline-ին հայտնել է նրա գործակալը։Նրա խոսքով՝ Քոլթրեյնը մահացել է Շոտլանդիայի Լարբերտ քաղաքի իր տանը մոտ գտնվող հիվանդանոցում։ Վերջին երկու տարիներին դերասանը հիվանդ էր։Ռոբի Քոլթրեյնը շոտլանդացի կինոյի եւ հեռուստատեսության դերասան, սցենարիստ ու պրոդյուսեր է։ Նա առավել հայտնի է «Հարրի Փոթեր»-ի ֆիլմաշարում Հագրիդի դերով։1989 թվականին նա խաղացել է Ֆալստաֆի դերը Քենեթ Բրանայի «Հենրի V» ֆիլմում։ Նա խաղացել է գլխավոր դերերից մ Տեսնել ավելին
Հայ դատապարտյալները մասնակցել են շախմատի աշխարհի ա...
19:12   14/10/2022
Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալներ Արմեն Գորոյանը «Նուբարաշեն», Վալերի Թումաս Տեսնել ավելին
«Սարսափելի պատերազմական հանցագործություն է»․ Human...
18:39   14/10/2022
Human Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել նշված տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պ Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ-ն հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողն...
17:45   14/10/2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է. «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»:Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե «ՈւԱԶ» մակն Տեսնել ավելին
Ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը զո...
12:59   14/10/2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։Մինչեւ հակառակորդի ագրեսիան Շահենի հետ Կապանի զորամասում էր ծառայում նաեւ իր եղբայրը՝ Կարեն Սիրեկանյանը, հարձակման սկսելուն պես եղբայրներին տարբեր դիրքեր են տարել։NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի եղբայրը պատմեց, որ Շահենը զոհվել է սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Ներքին Հանդի դիրքերից մեկում։«5 ամիս էր մնացել, որ Տեսնել ավելին
Արցախն Ադրբեջանի կազմում «խցկելու» ցանկացած փորձ բ...
12:56   14/10/2022
Եկել ենք այստեղ՝ շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։«Յուրահատուկ իրավիճակում է գտնվում ողջ հայությունը, առավել ևս՝ Արցախը։ Մենք առերեսվում ենք գոյաբանական մարտահրավերների։ Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխաններ ստանանք և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Կարևոր է, որ ունենանք կայուն կապ՝ կառույցների մակարդակով։ Ազնվորեն քննարկել ենք նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարև Տեսնել ավելին
Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով...
12:53   14/10/2022
Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը: Տեսնել ավելին
Երեւան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը...
11:07   14/10/2022
Այսօր Երեւան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։«27 անդամ պետություններն օպերատիվ կերպով արձագանքել են Հայաստանի հարցապնդմանը։ ԵՄ-ի դիտորդների նպատակը լինելու է իրավիճակի մոնիթորինգը եւ տեղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայունությանն աջակցելը»,- նշել է նա։ Տեսնել ավելին
Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների...
09:47   14/10/2022
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը Տեսնել ավելին
Վաղվա օրվա հավատով մոխրաթաղցի ընտանիքը վերակառուցո...
09:25   14/10/2022
Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակչուհի Մարինե Զաքարյանի ընտանիքը հայրենիքում ապրելու և արարելու հաստատակամությամբ վերակառուցում է իր առանձնատունը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Զաքարյանը տեղեկացրեց, որ արդեն երեք դուստր ունի և անկախ բոլոր խնդիրներից, շարունակում են քարը քարին դնելով վերակառուցել տունը՝ Արցախի շենացման գործում իրենց ներդրումն ունենալու համոզմունքով:«Դեռ 2016 թվականին էինք մտադիր վերակառուցել տունը, սակայն սկսվեց Քառօրյա պատերազմը, որը ստիպեց հետաձգել մեր այդ ծրագ Տեսնել ավելին
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել երկրի կառավա...
19:55   13/10/2022
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում։  Տեսնել ավելին