Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորե...
11:19 22/10/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ՊՆ-ից։ Ժամը 10:40-ի դրությամբ՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Արցախի աթլետիկայի հավաքական թիմը հուշամրցաշարում ա...
22:29 21/10/2022
Հոկտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը, մարզիչ Արտո Առստամյանի գլխավորությամբ, Կապան քաղաքում մասնակցել է Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված աթլետիկայի հանրապետական կրոսավազքին և նվաճել 5 ոսկե և մեկ արծաթե մեդալ, «Արցախպրես»-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ սպորտի վարչությունից:«Արցախցի աթլետներից հանրապետական կրոսավազքում ոսկե մեդալներ են նվաճել Արմեն Մարտիրոսյանը, Միլենա Սարգսյանը (500մ), Հայկ Հարությունյանը, Գալինա Գալինսկին (1000մ), Մարտին Դադայանը (150
Տեսնել ավելին
Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տ...
16:52 21/10/2022
Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տեսնել ավելին
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը, կեցցե՛ երկու երկրն...
15:45 21/10/2022
Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ-ի կառավարության որոշումը դրսևորումն է այն կարևորության, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը տալիս է Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերություններին։ Այս մասին Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։«Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչվ
Տեսնել ավելին
Առանձին շրջաններում կտեղա թաց ձյուն...
13:50 21/10/2022
Հոկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:Եր
Տեսնել ավելին
Ցուցարար դպրոցականին գնդակահարել են Իրանում...
13:24 21/10/2022
Երեքշաբթի 17-ամյա դպրոցականը զոհվել է Իրանի մեծությամբ երկրորդ՝ Մեշհեդ քաղաքում։ Ինչպես գրել է «Բի-բի-սի»-ն, նա հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ տարածությունից գնդակահարվել է պետական զորքերի կողմից։Աբոլֆազլ Ադինեզադեի մահվան վկայագրում նշվել է, որ նա մահացել է լյարդի եւ երիկամների աշխատանքի խանգարումներից, որոնք առաջացել են հրազենային վիրավորման հետեւանքով։ Բժշկի գնահատմամբ՝ տարածությունը, որից հոկտեմբերի 8-ին կրակել եէի դեռահասի վրա, մեկ մետրից էլ քիչ է եղել։Իշխանությունները որեւէ կեր
Տեսնել ավելին
«Եռաբլուրից» բերման ենթարկված զոհվածների ծնողներից...
12:27 21/10/2022
Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու քրեական վարույթով 20 ծնող տուժող է ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից։Փաստաբանը հայտնեց, որ հինգ ծնողի մասով բժշկական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. «Ըստ փորձաքննության արդյունքների՝ հինգ ծնող ստացել է մարմնական վնասվածքներ։ Այսինքն՝ առողջությանը պատճառվել են տարբեր աստիճ
Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈ...
11:16 21/10/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից Գերեվարված էթնիկ հայերը շարունակո...
19:17 20/10/2022
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ու
Տեսնել ավելին
Արցախի բժիշկները կարողացել են վերականգնել երիտասար...
18:05 20/10/2022
«Արցախի բժիշկները հերթական անգամ են հաստատել, որ ի վիճակի են անել ավելին, երբեմն անգամ՝ անհավանական թվացողը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և տեսանյութ հրապարակել։
Տեսնել ավելին
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ողբերգական վիճ...
17:44 20/10/2022
Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն:Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտո
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ո...
17:14 20/10/2022
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Հայկական կողմը կորուստներ չունի:Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով...
16:10 20/10/2022
Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:Երևան քաղաքում՝Հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտե
Տեսնել ավելին
Վաղը ժամը 9:00-11:00-ն կսահմանափակվի Երևանի մի շար...
15:59 20/10/2022
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Տեսնել ավելին
Հայաստանում հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի...
14:33 20/10/2022
Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ. որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:Զորակոչ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:2022 թվականի
Տեսնել ավելին

.png)
.png)