Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
09:32 18/10/2022
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տեսնել ավելին
«Մեկ տարի, մեկ ամիս անց որևէ ապացույց ձեռք չի բերվ...
18:46 17/10/2022
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը:Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից:Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ:«Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դա
Տեսնել ավելին
Ադրբեջանի զինուժը երեք կողմից շրջապատել է Ներքին Հ...
11:28 17/10/2022
Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։Թարմացված արբանյակ
Տեսնել ավելին
Բեռնատարների վարորդները փակել էին Երեւան-Արմավիր ա...
11:24 17/10/2022
Բեռնատարների վարորդները ավելի քան երկու ժամ՝ փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում։ Վարորդները բողոքում էիի ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք չափում են բեռնատարների բեռը եւ եթե բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։Արմավիրի մարզպետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ակցիայի մասնակիցների հետ, եւ նրանց 5 հոգանոց խմբի հետ այսօր հանդիպելու է Տարածքային կառավարման եւ ենթակա
Տեսնել ավելին
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորե...
11:23 17/10/2022
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս պահի դրությամբ` իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը...
09:50 17/10/2022
Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում այսօր սպասվող պլանային նիստի ընթացքում։Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգո
Տեսնել ավելին
Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել գնդակային...
10:49 16/10/2022
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Եգիպտոսում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։Հոկտեմբերի 15-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, 60 կրակոց կանանց պայքարում ՝խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ:Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-25-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։
Տեսնել ավելին
Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքան...
10:47 16/10/2022
Հոկտեմբերի 16-ը ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հիշատակի օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը;«2 տարի է՝ զրնգուն և նմանը չունեցող ձայնը չենք լսել:Գեղամ Գաբրիելյանն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը:44-օրյա պատերազմի ժամանակ կորպուսի շտաբի պետը եղել է իր զինվորների կողքին՝ խրամատներում. ասում են, որ իր զոհվելուց՝ հոկտեմբերի 16-ից հետո, այդ ճակատում իր զինվորների մարտական ոգին շատ է ընկել:Գեղամ Գաբրիելյա
Տեսնել ավելին
Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատե...
10:47 16/10/2022
Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը«Առաջին անգամ խոսել եմ այն մասին,
Տեսնել ավելին
44-օրյա պատերազմի մասնակից Ջանիկ Հարությունյանը ծա...
10:46 16/10/2022
44-օրյա պատերազմի մասնակից ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացած 33-ամյա Ջանիկ Հարությունյանը օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` տիկին Կարինեն պատմեց, որ վիրավորում ստանալուց հետո որդու աղիներն են հեռացրել, միայն հաստ աղին է մնացել, մինչեւ հիմա 3 բարդ վիրահատություն է տարել:«3-րդ վիրահատությունից հետո վիճակը շատ վատացավ, հազիվ փրկվեց: Հիմա էլ վիճակը վատ է, շատ թույլ է, չի կարողանում նույնիսկ քայլել, բժիշկները փորձում են կայունացնել վիճակը: Ինքը որ պատերազմ
Տեսնել ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կ...
10:45 16/10/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:
Տեսնել ավելին
2022թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին ...
10:44 16/10/2022
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Այս մասին հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի մամուլի ծառայությունը։Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի
Տեսնել ավելին
«Մեր հերոսներն անմահ են, մեր սրտերում են»․ Գյումրի...
20:48 15/10/2022
44-օրյա պատերազմում Գյումրին 127 զոհ է տվել, 127 հերոս։ Նրանց հիշատակին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, Գյումրիի հերոսների պուրակում տուֆակերտ խաչքար է բացվել։ Շիրակի ԲՀԿ կանանց խորհրդի միջնորդությամբ զոհված տղաների ծնողների այս ցանկությունը Գագիկ Ծառուկյանը կյանքի է կոչել կարճ ժամանակում։Սերունդների սրտերում հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսների անունները միշտ վառ պահելու, նրանց սխրանքները հավերժացնելու նպատակով տեղադրված խաչքարի բացման արարողությանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներն ասու
Տեսնել ավելին
Պատերազմի դաշտում վիրավորվածներն ահազանգում են` պե...
19:18 15/10/2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտնած տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանդամության կարգից, իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդից իջեցվել է 3-րդի։Խնդրի շուրջ Aysor.am-ը զրուցել է պահեստազորի սպա, լեյտենանտ, 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Քալանթարյանի հետ, որը պատերազմական գործողությունների հետևանքով զրկվել է մեկ ոտքից։«Պատերազմից հետո նախ ստացել եմ 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա՝ զինհաշմանդամի կարգավիճակ, ինչի համար «Զինծառայողների
Տեսնել ավելին
«Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդր...
17:41 15/10/2022
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին
Տեսնել ավելին

.png)
.png)