Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչություն կատարած անձը մ...
18:00   29/10/2022
Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ-Չերաղ սրբավայրում ահաբեկչություն կատարած անձը մահացել է, տեղեկացրել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։«Ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքներից նա մահացել է Շիրազի հիվանդանոցներից մեկում»,- գործակալությանը հայտնել է Ֆարսի փոխնահանգապետը։ Տեսնել ավելին
90-ամյա պատմություն ունեցող բուհի ճակատագիրը վտանգ...
15:44   29/10/2022
Վերջին շրջանում մամուլում տարածվեցին լուրեր, որոնց համաձայն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը նախատեսվում է փակել։ Պարզվեց, որ այս լուրը համապատասխանում է իրականությանը: ԿԳՄՍ նախարարության նախագծով, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միանալու են Հայկական պետական մանկավարժական համալսարանին, ինչն էլ պատճառ դարձավ համալսարանի ուսանողների բողոքի ակցիաների և դասադուլերի:90-ամյա պատմություն ունեցող բուհի ճակատագրի մասին Aysor.am-ը Տեսնել ավելին
Հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմին...
16:46   28/10/2022
Ադրբեջանի կողմից հայկական կողմին երեկ փոխանցված 10 զինծառայողի մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննության։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություն։ Այլ մանրամասներից ՔԿ-ում առայժմ զերծ են մնացել՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խո Տեսնել ավելին
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Հայաստան. նա կմասն...
13:34   28/10/2022
Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Տեսնել ավելին
Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան...
10:53   28/10/2022
Տոյվո Կլաարը ժամանել է ՀայաստանՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան: Նա այս մասին հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:«Գեղեցիկ, փոքր-ինչ սառը առավոտ Երևանում։ Որոշ ժամանակ է անցել», - գրել է Կլաարը:Նշենք, որ ԵՄ պաշտոնյան Հայաստան էր ժամանել սեպտեմբերին՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո: Տեսնել ավելին
Կաննում Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է ան...
09:23   28/10/2022
Հոկտեմբերի 26-ին Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել։ Շառլ Ազնավուրի զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։Այս մասին տեղեկանում ենք Ազնավուր հիմնադրամից։ Զբոսուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիկոլա Ազնավուրը, Կաննի հայերի միության անդամները, այլ հյուրեր։Շառլ Ազնավուրը Կաննի կինոփառա Տեսնել ավելին
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետո...
21:19   27/10/2022
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարված ԱԺ հերթական նիստում 30 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը:Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը Տեսնել ավելին
13-ամյա աղջնակը «Պատանի երկրապահ» ակումբի դասասենյ...
17:39   27/10/2022
Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Էլեն Ա-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում երեխան իրենց Տեսնել ավելին
Ադրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնե...
17:05   27/10/2022
Ադրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Տեսնել ավելին
Ռուսաստանի հայերի միության բարեգործական այցը Լոռու...
14:08   27/10/2022
Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերն են: Ավանդական դարձած այս միջոցառումներին մասնակցելու նպատակով ամեն տարի Հայաստան են այցելում, Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը, կազմակերպության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների և հանդիպումների, ՌՀՄ ներկայացուցիչները նաև բարեգործական ծրագրեր են իրականացնում Արցախի և Հայաստանի բնակավայրերում:Լոռու մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո համայնքները մշտապես Ռուսաստանի հայերի Տեսնել ավելին
Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պ...
14:04   27/10/2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլվանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բողոքի ակցիան անցկացվել է հեռուստաբանավեճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:Ակցիայի մասնակիցները տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ կիսվել են իրենց մտահոգություններով՝ մատնա Տեսնել ավելին
Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են ...
11:13   27/10/2022
Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։«Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության Twitter-ի միկրոբլոգում: Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանը...
09:57   27/10/2022
Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը։Գայանե Փայտյանը 48 տարեկան էր։  Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է Տեսնել ավելին
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում...
09:15   27/10/2022
Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը հոկտեմբերի 27-ի դրությամբ ավարտել են բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել և գտնվում են վերականգնողական արձակուրդում:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մա...
08:51   26/10/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի քաղաքի՝10:00-16:00 Աջափնյակ համայնք՝ Զորամաս,11:00-15:00 Նուբարաշեն Բ թաղամաս,11:00-16:00 Նոր Արեշ 2փ. 1-30, 29-62; 4փ. 1-46, 45-59; 11փ. 13-40 առանձնատներ, Մուրացանի փ. 130-138(զույգ) և 125-184 առանձնատներ, Նուբարաշեն 14փ. 1-9; 16փ. 1-6 առանձնատներ,11:00-17 Տեսնել ավելին