Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգ...
17:20 12/02/2023
Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 1
Տեսնել ավելին
Ստեփանակերտում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել...
12:46 12/02/2023
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ՝ 2023թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում տեղակայված տներից մեկի բակում տեղակայված անասնագոմի առաստաղից կախված վիճակում 1991թ. ծնված Ռուդիկ Դումանյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն։Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչա
Տեսնել ավելին
Մեզ հարկավոր է ունենալ ամուր և ուժեղ պետություն, ո...
22:54 11/02/2023
Լինել հայ ազգի զավակ՝ նշանակում է պահպանել հայկականությունը, հայ լինելու ինքնությունը, ազգային գիտակցությունը: Մենք կորցրել ենք մեր ազգային ինքնությունն ու ապրում ենք ապագայի անորոշության մեջ: Մեզ հարկավոր է ունենալ ամուր և ուժեղ պետություն, որն ունակ է հանդես գալ որպես սեփական անվտանգության երաշխավոր, իսկ այս նպատակին հասնելու համար մենք պետք է ամենից վեր դասենք հայրենիքի շահը: Ժողովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժան
Տեսնել ավելին
Շրջափակման հետևանքով Արցախում գործող գորգագործական...
15:24 11/02/2023
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով «Արցախ Կարպետ» գորգագործական ընկերության 45 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Արցախ Կարպետ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը:Նա նշել է, որ շրջափակման պատճառով կանգնել են ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքը շուկա արտահանելու խնդիրների առջև, քանի որ իրացումը կատարվում է Երևանում գործող խանութ-սրահի միջոցով:«Հումքի խնդրով պայմանավորված՝ չենք կարող նոր աշխատանք սկսել, ի
Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Սարգսյանը...
12:31 11/02/2023
Կյանքից անժամանակ հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը: Ցավալի լուրը հայտնել է արտիստի հարազատ թատրոնը:«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ», - նշված է հաղորդագրությունում:
Տեսնել ավելին
Հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանք...
11:08 11/02/2023
Ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Սիրիային օգնելու նպատակով Հալեպ ուղևորված հայ փրկարարների խումբը տեղում շարունակում է որոնողական աշխատանքները։«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից:Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։
Տեսնել ավելին
Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկող «Համմեր»...
09:52 11/02/2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքա
Տեսնել ավելին
«Եթե քննությունն այսպես է շարունակվելու, արտաշիրիմ...
17:01 10/02/2023
Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանի ընտանիքը նույնպես չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։ Նրանք վստահ են՝ տղաներին սպանել են։«Նախօրոք ծրագրած սպանություն է եղել։ Տղաները գիշերը եղել են անգիտակից կամ էլ սպանվել են նախքան հրդեհը։ Ես արդեն կասկածում եմ, որ իշխանությունը չի ուզում այս գործը բացահայտել։ Ինչ-որ բան են ասում պաշտոնապես, հետո՝ հերքում։ ԱԻՆ պաշտոնյան ասում է՝ մահճակալնե
Տեսնել ավելին
Շրջափակված Արցախն օգնության ձեռք է մեկնում Սիրիայի...
14:41 10/02/2023
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի
Տեսնել ավելին
Գերմանահայ և ֆրանսահայ փաստաբանները դիմել են ԵԽ Մա...
12:40 10/02/2023
Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ասոցիացիան» և «գերմանահայ իրավաբանների ասոցիացիան» համատեղ դիմում են հղել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունե Միյատովիչին ՝ կոչ անելով շտապ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար: 10 փետրվարի, 2023, 10:20Գերմանահայ և ֆրանսահայ փաստաբանները դիմել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու միջոցներ ձեռնարկելու կոչովԱյս մասին հայտնում է «Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանս
Տեսնել ավելին
Ոգևորիչ է, որ Թուրքիայի և Սիրիայի բնական աղետը նմա...
10:49 10/02/2023
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը «Թվիթեր»-ում անդրադարձել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետներին ու Լաչինի միջանցքում ստեղծված մարդածին աղետին։«Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը, որի արդեն 60-րդ օրն է», - գրել է նախկին դեսպանը։
Տեսնել ավելին
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապար...
09:47 10/02/2023
Ինչպես հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի Դրմբոն-Չլդրան ավտոճանապարհը, Ակնաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհահատվածը, «Ցեխ ձոր» հատվածը, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Լիսագորի հատվածը։Կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից 12-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Բարձրադիր հատվածներում կպահպանվի մառախուղի ա
Տեսնել ավելին
Տեառնընդառաջին Արցախի եկեղեցիներում կմատուցվի Սուր...
19:36 09/02/2023
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջը:ՀԱՍԵ Արցախի թեմից տեղեկացնում են՝ 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնի կապակցությամբ փետրվարի 14-ին թեմի գործող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:Տեառնընդառաջի տոնին նախընթաց փետրվարի 13-ին թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է երեկոյան ժամերգություն, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Տեսնել ավելին
Ավելի քան 600 քաղաքացի է զրկված է վիրահատվելու միջ...
16:40 09/02/2023
Արցախի Հանրապետության բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։Այս մասին նշված է ԱՀ կառավարության հրապարակած տեղեկագրում՝ շրջափակման 60-րդ օրվա վիճակագրական տվյալների վերաբերյալ:Տեղեկատվության համաձայն՝ 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Տեսնել ավելին
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղա...
14:10 09/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող
Տեսնել ավելին

.png)
.png)