Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բ...
11:18 27/03/2023
Մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հաղորդում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Տեսնել ավելին
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր առաքելության բ...
19:57 26/03/2023
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր: Հայրենիք ունենալն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական ազգի, սեփական անցյալի, սերունդների և ապագայի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր առաքելության բաժինը, և ուր էլ որ տանի մեզ բախտի անիվը, մենք մեր հոգում և սրտում պահում ենք հայ լինելու պատիվը, քանզի մեր ամեն օրը քեզանով է լցված , հայրենի՛ք:
Տեսնել ավելին
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել...
19:19 26/03/2023
Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:Երկրաշարժը զգացվել է
Տեսնել ավելին
Ադրբեջանական մարտական դիրքերից անկանոն կրակ են արձ...
14:57 26/03/2023
Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։«Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններու
Տեսնել ավելին
Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափա...
09:19 26/03/2023
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու կապակցությամբ․«Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խ
Տեսնել ավելին
Հայաստանի սուսերամարտի հավաքականը կմեկնի Պլովդիվ՝ ...
19:33 25/03/2023
Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները:Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, մարզումներում ընդգրկված 22 տղաներ և աղջիկներ կպարապեն մինչև մարտի 29-ը, իսկ ապրիլի 3 -ին կմեկնեն Բուլղարիա՝ մասնակցելու Պլովդիվ քաղաքում անցկացվելիք տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:Ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու հնարավորություն կընձեռի Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին,
Տեսնել ավելին
Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խա...
18:41 25/03/2023
Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:«Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հ
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով...
16:13 25/03/2023
Մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:Երևանում մարտի 25-ի ցերեկը հնարավոր է, 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մար
Տեսնել ավելին
Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտն...
14:52 25/03/2023
Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տե
Տեսնել ավելին
Այսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ո...
12:17 25/03/2023
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգո
Տեսնել ավելին
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է...
18:53 24/03/2023
3 ամսից ավելի է՝ Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման պատճառով Արցախի տնտեսությունը լրջագույն վնասներ է կրել։782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստաց
Տեսնել ավելին
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշ...
14:33 24/03/2023
Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում մարտի 22-ին հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը հուղարկավորվել է։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հարազատ Ագարակ քաղաքում։Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ուներ իրենից փոքր մեկ եղբայր, զբաղվում էր կարատեով։Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն Ագարակից էր, նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել
Տեսնել ավելին
Արցախից 12 բուժառու այսօր Կարմիր խաչի միջնորդությա...
11:24 24/03/2023
Արցախից 12 բուժառու այսօր՝ մարտի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Տեսնել ավելին
Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյ...
10:48 24/03/2023
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնո
Տեսնել ավելին
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում...
09:03 24/03/2023
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք գրանցված 5.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Արցախում:Հիշեցնենք, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում 2 բալ ուժգնությամբ։
Տեսնել ավելին

.png)
.png)