ՊԲ-ն Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջա...
10:38 29/06/2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Տեսնել ավելին
Վաղը Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվ...
19:41 28/06/2023
Հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար:Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:«Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները», - ասված է հայտարարության մեջ։
Տեսնել ավելին
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորե...
16:46 28/06/2023
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ան Լորանս Պետելը դատապարտել է հունիսի 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ սադրանքը։«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով նախորդ գիշեր արցախցի 4 զինվոր է զոհվել։ Չնայած շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Մ
Տեսնել ավելին
Ադրբեջանական սադրանքի հետևանքով կյանքից հեռացած Ար...
15:45 28/06/2023
Այս գիշեր Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողները՝ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին, իսկ Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը՝ Մարտակերտից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։Գյուղապետը նաև հայտնեց, որ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը կամավորականներ էին, ծառայության նոր էին անցել։«Դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում։ Մի կրակոց է եղել, հետո ԱԹՍ-ով խփել են, դա արդեն
Տեսնել ավելին
Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դ...
11:28 28/06/2023
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է, Արցախի խորհրդարանում հրավիրված նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։ «Դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգվ
Տեսնել ավելին
Յուրի Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական ...
21:09 27/06/2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 5-5 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ։Հովեյանը որակավորման փուլում 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 8։ 5 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 12։1 հաշվով հաղթել
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը ականներ է արձակել Արցախի Մարտակ...
21:06 27/06/2023
Հունիսի 27-ին, ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում՝ մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղ
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում օտարերկրյա ներդր...
14:20 27/06/2023
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
Տեսնել ավելին
Բուժկենտրոնի կադրերի տեսուչը յուրացրել է 46 բուժաշ...
11:14 27/06/2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվականի նոյեմբերից 2020 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայության կ
Տեսնել ավելին
ԱԻՆ-ը հունիսի 30-ից պաշտոնապես կդադարի գործել...
19:27 26/06/2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:«Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, առաջարկությունները, դ
Տեսնել ավելին
Ադրբեջանական ԶՈւ–Ն կրակել է գյուղատնտեսական աշխատա...
18:18 26/06/2023
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Տուժածներ չկան:Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ «Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ»,–ասված
Տեսնել ավելին
Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ ...
18:16 26/06/2023
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին, երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝ կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու
Տեսնել ավելին
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա...
11:50 26/06/2023
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։«Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մ
Տեսնել ավելին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճա...
15:56 25/06/2023
Հայաստանի տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»,
Տեսնել ավելին
ԵԽ Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին կոչ ...
13:21 25/06/2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ:«Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև ան
Տեսնել ավելին

.png)
.png)