Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» Հ...
16:33   11/07/2023
Ավարտվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Գրասենյակի հրավերով հուլիսի 5-10-ը հայրենիքում անցկացված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ հարյուր հիսուն երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ Տեսնել ավելին
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դ...
10:17   11/07/2023
Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։«Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ՝ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել  գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։ Հուլիսի 10֊ին` ժամը 9։30֊ից ժամը 10։45֊ն ընկա Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մե...
13:24   10/07/2023
«GTB Steel» հոլդինգը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները նորից կրակում Երասխի մետաղի ձուլարանի աշխատողների ուղղությամբ։«Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք», - նշել են հոլդինգից։ Տեսնել ավելին
Ադրբեջանը պիտի գիտակցի, որ գազի, էլեկտրաէներգիայի,...
11:55   10/07/2023
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մի քանի կարևոր դիտարկում է ներկայացրել Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ:«1. Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն:2. Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հ Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-Արցախ գազատար ...
14:21   09/07/2023
Այս մասին հաղորդում են «Արցախգազ» ՓԲԸ-ից:«Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները: Ամեն դեպքում խնդրում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնությունը և հետևել գազօգտագործման անվտանգության կանոններին, քանի Տեսնել ավելին
«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է աստիճանաբար վերականգնել բ...
11:12   09/07/2023
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:Այդ առումով ընկերությունը հորդորում է բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոց Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում....
09:58   09/07/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեսնել ավելին
Սևանա լճում ջրափրկարարներն օգնել են քաղաքացուն վեր...
16:48   08/07/2023
Հուլիսի 8-ին, ժամը 11:39-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 15 մետր հեռավորության վրա նկատել են լողացող քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացուն (Գ. Վ., ծնված 1992 թ․) մոտեցրել են ափ։ Տեսնել ավելին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 12 առաքյալնե...
13:19   08/07/2023
Հայտնում Qahana.am-ը։Քրիստոսի 12 առաքյալների մասին որոշ հիշատակություններից պարզ է դառնում, թե ովքեր էին նրանք։ Այսպիսով՝ Քրիստոսի 12 առաքյալներն էին․Պետրոս առաքյալը, ով Աստվածաշնչում հիշատակվում է նաև որպես Սիմոն, Սիմեոն։ Նա մի ձկնորս էր, ով դարձի բերեց հեթանոս Կոռնելիոսին։Հովհաննես առաքյալը, ով Հակոբոս առաքյալի հետ անվանվում է նաև Որոտման որդի՝ իր բուռն խառնվածքի տեր լինելու պատճառով։ Նոր Կտակարանի գրքերից առաքյալի գրչին են պատկանում Հովհաննեսի Ավետարանը, երեք ընդհանրական նամակները և Հայտնությ Տեսնել ավելին
Տեխնիկայի շարժը թիրախավորված է, Երասխի գործարանի շ...
14:48   07/07/2023
Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ 17 բուժառու տեղափոխվել է...
13:24   07/07/2023
Այսօր՝ հուլիսի 7-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժա Տեսնել ավելին
Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից առևանգված հայ...
11:16   07/07/2023
Սումգայիթի դատարանը հայ զինծառայողներին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման»  և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը ադրբեջանցիների կողմից մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից: Տեսնել ավելին
Փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցին անտեսված է...
10:17   07/07/2023
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր:Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.«Եկեղեցին ժամանակին ծառայել է որպես պահեստ, ապա նաև որպես կինոթատրոն, իսկ այժմ լքյալ վիճակում է: Մեր ամենամեծ  ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Հին ժամանակներն արտացոլող որմնանկարների հետքերը Տեսնել ավելին
Սումգայիթի դատարանում դատախազը հայ գերիների համար ...
19:11   06/07/2023
Տեղի է ունեցել Ադրբեջանի պետական սահմանը «խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու համար» (չակերտները Tert.am-ի) մեղադրվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը։Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը նրանց համար 12 տարվա ազատազրկում է խնդրել։Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, վճիռը վաղը կհրապարակվի։Մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ պաշտպանութ Տեսնել ավելին
«Միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակ...
18:13   05/07/2023
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ․«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի` 2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարա Տեսնել ավելին