Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը ...
16:11   05/07/2023
«Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական Տեսնել ավելին
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի մի հատվածն...
14:36   05/07/2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին (մոտ 300 մ հատվածում) հիմնանորոգման աշխատանքների ընթացքում իրականացվելու են ժայռաքանդման աշխատանքներ։ Ճանապարհը լինելու է երկկողմանի փակ։ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նշված ավտոճանապարհին իրականացնում է հերթապահություն: Տեսնել ավելին
Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Հարութ Հ...
12:58   05/07/2023
Հունիսի 29-ին «Շենգավիթ» ԲԿ֊ում մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերով լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։«Հղիության ողջ ընթացքը և ծննդալուծումը անցել է առանց բարդությունների։Բնական ճանապարհով հղիացած փոքրիկի մայրը Նատալյա Դավթյանը ջերմ վերաբերմունքի ու աջակցության համար իր շնորհակալությունն է հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ին և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանին՝ առաջինը մեզ հետ կիսվելով ուրախալի Տեսնել ավելին
Միջնորդություն եմ ներկայացրել դատավորին՝ խնդրելով ...
10:56   05/07/2023
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր։«2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյան Տեսնել ավելին
Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքո...
10:07   05/07/2023
Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․«Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին.Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագ Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղ...
09:53   05/07/2023
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Տեսնել ավելին
Կոտայքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի...
09:33   05/07/2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:Կապված ջրագծերի փոխմիացումներն իրականացնելու հետ՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի և հարակի Տեսնել ավելին
Դավիթ Բաբայանը Մոսկվայի համալսարանում ներկայացրել ...
08:47   05/07/2023
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․Բաբայանը ներկայացրել է «Ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության պրիզմայով» թեման․ «Շնորհակալություն կազմակերպիչներին նման կարևոր և հետաքրքիր միջոցառում անցկացնելու համար»,- գրել է նա։  Տեսնել ավելին
Անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրեր...
14:45   04/07/2023
Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը:Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:«Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծ Տեսնել ավելին
Կոմիտասի պողոտայում պայթյունն առաջացել է քաղաքացու...
12:10   04/07/2023
2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ: Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ Տեսնել ավելին
Ֆրանսիայում գիշերը կալանավորվել է անկարգություններ...
11:13   04/07/2023
Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը, փոխանցում է news.am-ը:«Ներքին գործերի նախարարությունն ամփոփել է ոստիկանության տվյալները, որոնց համաձայն՝ Ֆրանսիայում այս գիշեր կալանավորվել է 72 մարդ»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։Մասնավորապես, Փարիզի շրջանում կալանավորվել է 24 մարդ, տեղեկացրել է BFMTV-ն։Անցած շաբաթ, երեքշաբթի առավոտյան Նանտերում ճանապարհին ստուգում իրականացնելիս ոստիկանները գնդակահարել էին 17-ամյա պատանու, որը, տեղի ուժայինների տեղեկացմամբ, հրաժարվել էր կատարել իրենց պահանջնե Տեսնել ավելին
Հուլիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Ար...
09:59   04/07/2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր. Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսի լե Մուլինո, Ար Տեսնել ավելին
Գիտեմ, որ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ես երբե...
20:25   03/07/2023
Մնայուն արդարության օրենքի ուժով՝ բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի հայրենի երկիրը։ Չկա հայրենասիրություն, ուրեմն չկա նաեւ հայրենիք, որովհետեւ իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու։Գիտեմ, որ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ես երբեք չեմ կորցնում հավատս, որ այս ամենն էլ կհաղթահարենք' հերթական փորձությունից դուրս Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ 15 բուժառու տեղափոխվել է...
12:23   03/07/2023
Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու հ Տեսնել ավելին
Որոշ հասցեներում լույս չի լինի...
11:57   03/07/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13 շենքեր, Ծերենցի փողոց և Շահումյան փ. 2 հասցե, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փ․ 26 շենք, Արագածի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Աշխաբադի փ. 1, 5, 7 շենքեր, Դուշամբեի փ. 1, 3, 5 շեն Տեսնել ավելին