Հայաստանում օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը նե...
10:03   22/06/2023
Հայաստանում 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային) մասնագի Տեսնել ավելին
Անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսո...
19:22   21/06/2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ․Հայտարարությունում ասվում է.«Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Ար Տեսնել ավելին
Ինչո՞ւ էր մետրոյի գնացքն այսօր թունելում մի քանի ր...
14:00   21/06/2023
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում:Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի է եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ , ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտեն Տեսնել ավելին
Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարկադկայի...
13:57   21/06/2023
Հունիսի 21-ին Հայաստանում և Արցախում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը, որն առիթ է շնորհավորելու և արժանին մատուցելու համակարգի բոլոր ներկայացուցիչներին այն կարևորագույն աշխատանքի համար, որ սպիտակ բանակի ներկայացուցիչներն իրականացնում են արհավիրքներով լի մեր ժամանակներում։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:Նա նաեւ նշել է. «Պատերազմի ընթացքում, հաճախ վտանգելով սեփական կյանքը, հայ բուժաշխատողն ապացուցել է իր անբեկանելի նվիրվ Տեսնել ավելին
Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն է...
12:49   21/06/2023
էս պետությունից բան չենք հասկանում, 2 տարի 8 ամիս է՝ ասում են սպասեք, ոչ մեկը պատասխան չի տալիս, Oragir.news-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Շավարշ Ադամյանի հայրը։«Ասում էին՝ խաղաղության պայմանագիրը կնքեն, բոլորն էլ հետ կգան, հիմա կնքել են, լրիվ տվել են, երեխեքից ոչ մի լուր չկա», - ասել է ծնողը։Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են 44 օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրենի Արմեն Աբազյանի Տեսնել ավելին
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումն...
10:44   21/06/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 16, 16/1, 18 շենքեր, Մոլդովական փ. 38, 40, 42, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 46/2, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, Մոլդովական և Բագրևանդ փողոցներին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փիրումյան փ. 5 շ Տեսնել ավելին
Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խ...
13:36   20/06/2023
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խ Տեսնել ավելին
Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Խոակ...
19:27   19/06/2023
Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Արման Ծառուկյանն ու բրազիլացի Խոակիմ Սիլվան։Պայքարն ավարտվել է երրորդ ռաունդում՝ Ծառուկյանի նոկաուտով։ Այժմ Ծառուկյանն իր կարիերայում ունի 20 հաղթանակ և 3 պարտություն։ Սիլվան պարտվել է 17-ից 5 մենամարտում։ Տեսնել ավելին
Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չե...
18:13   19/06/2023
Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։Հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝  հանրապետության բոլոր բուժհաստատություն Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի․ որոշ շրջաններում սպասվում...
13:53   19/06/2023
Հանրապետության տարածքում`Հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։Երևան քաղաքում`Հունիսի 19-ի, 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ը սպասվում է կարճատև ան Տեսնել ավելին
Մեկնարկում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը. Լաչինի միջ...
11:53   19/06/2023
Ստրասբուրգում հունիսի 19-23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի կարեւոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետեւանքների, ինչպես նաեւ Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ: Հարցում է ստացվել հրատապ քննարկումներ անցկացնել Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովման հարցի շուրջ։Վեհաժողովը նաեւ համատեղ քննարկումներ կանցկացնի միգրա Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ...
09:35   19/06/2023
Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։  Տեսնել ավելին
Երևանում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոտնակի վ...
19:44   18/06/2023
Հունիսի 18-ին, ժամը 12։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել․ մասամբ վնասվել է ավտոտնակի տ Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
19:11   17/06/2023
Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմում տուժածներ չկան: Տեսնել ավելին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է «կողմնակալ» ...
16:41   17/06/2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «խեղաթյուրում է» (չակերտները՝ Tert.am) իրականությունը և վկայում է տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ Ֆրանսիայի «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) վերաբերմունքի մասին։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին և կանոններին համապատասխան, ապահովել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված, ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի պետա Տեսնել ավելին