Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողով...
10:11   31/07/2023
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- Panorama.am-ի փոխանցմամբ` ասաց ակցիայի մասնակիցը։Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակո Տեսնել ավելին
ԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել 68-ամյա Վագիֆ Խաչ...
11:33   30/07/2023
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ  Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հ Տեսնել ավելին
Ադրբեջանցիները ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս ...
10:21   30/07/2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ հավաքագրված փաստեր է ներկայացրել։Հաղորդագրությունն ամբողջությամբ ստորև՝Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա հա Տեսնել ավելին
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբե...
09:38   30/07/2023
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը` նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ: Տեսնել ավելին
Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականություն...
15:44   29/07/2023
Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ 1991-1992 թվականներին:Այս մասին Տելեգրամի իր ալիքում կատարած գրառման մեջ նշել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ բուժման մեկնող ԱՀ քաղաքացու առևանգմանն ադրբեջանցի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից:«Ինչպե՞ս կարելի է քննարկել այդ հարցը, եթե Կարմիր Խաչն անգամ չի կարողանում կանխել բուժառության մեկնող քաղաքացու առևանգումը: Այս առևանգման դեպքը պետք է ուղղել Ադրբեջանի դեմ՝ բարձրացնելով հան Տեսնել ավելին
Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույ...
14:29   29/07/2023
Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը:«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք Տեսնել ավելին
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղա...
13:07   29/07/2023
Բացահայտվել է մարտական դիրքում զինծառայող Մուրադ Գրիգորյանի՝ հրազենային վիրավորումից մահվան դեպքը․սպանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդաց Տեսնել ավելին
Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով այս...
13:04   29/07/2023
Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով կարմիր խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայ Տեսնել ավելին
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել...
12:14   29/07/2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 28-ին, հաղորդվել էր, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։& Տեսնել ավելին
Ադրբեջանը կազմակերպել և իրականացրել է գործողությու...
19:42   28/07/2023
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ  կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով, Տեսնել ավելին
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ նպատ...
14:39   28/07/2023
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս  չունեցող հայտարարությունը,  ըստ երևույթին, նպատակ Տեսնել ավելին
Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին ք...
11:01   28/07/2023
Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, Տեսնել ավելին
Սամվել և Գայանե ամուսիններն ամեն օրվա լուսաբացին ձ...
20:38   27/07/2023
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.«Սամվել և Գայանե ամուսինները, իրենց որդի` Թաթուլի հետ գտել են այլընտրանքային միջոց հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար։ Ամեն օրվա լուսաբացին նրանք ընտսնիքով ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ, որպեսզի փոքր ինչ թեթևացնեն քաղաքում գոյացող հերթերը»։ Տեսնել ավելին
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լա...
17:14   27/07/2023
Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։Փարիզն իր ամբողջական աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բ Տեսնել ավելին
Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված է...
15:46   27/07/2023
Մեր աչքի առաջ տեղի է ունենոմ Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», - գրել է պաշտոնյան։Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցա Տեսնել ավելին