Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու ...
08:52   27/07/2023
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Տեսնել ավելին
Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն...
20:04   26/07/2023
Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը:Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է: Տեսնել ավելին
Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել...
16:17   26/07/2023
Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին Իվ Կրուխտենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։   «Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում։ Անհապաղ բացեք Լաչինի միջանցքը»,- Ադրբեջանին դիմելով՝ նշել է նա։ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպա Տեսնել ավելին
Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Freedom House-ի անդրադարձ...
15:04   26/07/2023
«Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքաց Տեսնել ավելին
ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռն...
14:08   26/07/2023
ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռնատարներն արդեն Սյունիքում են։ՀՀ կառավարություն այսօր առավոտյան հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։Լուսանկարը՝ Պարույր Մարկոսյանի։ Տեսնել ավելին
Վիճաբանություն և հրմշտոց անցորդի և անհետ կորածների...
12:10   26/07/2023
Այսօր Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում:Նրանք փակել են Բաղրամյան պողոտան, որի ժամանակ հրմշտոց է եղել ծնողների և անցորդի միջև:Քաղաքացին ցուցարարների կողքով անցնելիս ասել է.«Էս անասուններով հավաքվել եք, բան ու գործ չունեք»Որին ի պատասխան ծնողներից մեկն ասում է՝ անասունը դու ես այ ոչխար, կտամ ուշքդ կգնա:Ոստիկանների միջամտությամբ վիճաբանությունը կանխվել է: Տեսնել ավելին
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են ...
10:14   26/07/2023
Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.«2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վա Տեսնել ավելին
Որոշ դեղերի պաշարը 10 օրվա է. Ստեփանակերտի հիվանդա...
19:24   25/07/2023
Արցախի առողջապահական համակարգում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. Բժիշկների 24-ժամյա աշխատանքն ու ամենօրյա պայքարը բավարար չեն, երբ Ադրբեջանն Արցախում աշխատող միակ մարդասիրական կառույցին արգելում է անգամ դեղորայք տեղափոխել:«Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ ունենք 79 բուժառու, որոնցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Սա մեր կենտրոնի համար ցածր թիվ է, որովհետեւ երբ մենք պլանային վիրահատություններ եւ ընդունելություն էինք իրականացնում, ունենում էինք 1 Տեսնել ավելին
Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ որպես կամավոր ընկե...
17:15   25/07/2023
CivilNet-ը հրապարակել է 14-ամյա Դավիթի լուսանկարը՝ կից գրելով․«Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ արդեն չորս օր է, ինչ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին։Վառելիքի բացակայության պատճառով փռերը չեն կարողանում հաց առաքել խանութներ, ինչի պատճառով հացի հերթեր են առաջանում։ Արցախցի երիտասարդ կամավորները ամեն օր առավոտյան ժամը 9-ից հաց են հասցնում որոշ խանութներ՝ ոտքով հասնելով անգամ Ստեփանակերտի ծայրամասեր»։ Տեսնել ավելին
Մարդատար ГАЗель-ներ են բախվել Սևան-Մարտունի ճանապա...
17:07   25/07/2023
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մադատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։ Տեսնել ավելին
«Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը»...
19:43   24/07/2023
Արցախում նոր ու գեղեցիկ ընտանիք է ծնվել:Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը լուսանկարներ է հրապարակել ու նշել` բախտորոշ այս շրջանում նոր ընտանիքի ծնունդն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար։«Ինձ համար մեծ պատիվ է լինել բոլոր առումներով գեղեցիկ այս ընտանիքի քավորը։ Երջանիկ եղիր, սիրելիներս, երկար կյանք, ուժ և առողջություն, համբերություն և սեր ձեզ: Աստված օրհնի և պահպանի ձեզ և մեր սուրբ հայրենիքը»,- Facebook-ում գրել է Բաբայանը: Տեսնել ավելին
Սահմանամերձ Կոթին արդեն ունեցավ մանկական այգի...
17:58   24/07/2023
Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։ Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։Դեռևս մեկ կամ երկու տարի առաջ Կոթիում ապրողների համար երազանքի նման էր ունենալ նման մանկական պուրա Տեսնել ավելին
Միջազգային հրատապ միջամտությունն այլևս հրամայական ...
14:44   24/07/2023
Միջազգային հրատապ միջամտությունն այլևս հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:ՄԻՊ-ն իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետդեպին, Freedom House, Human Rights Watch, Amnesty International իրավապաշտպան կազմակերպություններին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մ Տեսնել ավելին
Արցախից 11 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տե...
13:32   24/07/2023
Այսօր՝ հուլիսի 24-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին hայտնում են Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունից:Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ Տեսնել ավելին
Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարա...
10:42   24/07/2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում  կկայանան համաժամանակյա հանրահավաքներ:Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկր Տեսնել ավելին