«Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է». Forbes-ն...
16:33 09/08/2023
2023 թվականի օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբը ահազանգել էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով տիրող տագնապալի իրավիճակի մասին։Ինչպես ընդգծել են նրանք, 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի պարագաների սուր պակասի առջև, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել բնակիչների, հատկապես` երեխաների, հաշմանդամ
Տեսնել ավելին
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ՀՀ բուժհաստատությունն...
14:51 09/08/2023
Այսօր՝ օգոստոսի 9-ին․ ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել
Տեսնել ավելին
Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սու...
13:59 09/08/2023
Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը, գրում է qahana.am-ը։Կիրակի` ժամը 11:00-ին, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ։
Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղաս...
09:59 09/08/2023
Հայոց ցեղասպանության թնագարան-ինստիտուտը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը․ «Ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023 թվականին»։«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստե
Տեսնել ավելին
Արցախում սննդի և 1-ին անհրաժեշտության ապրանքների տ...
08:35 09/08/2023
Արցախում ր սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 9-ից ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։Նախարարությունը նշել է, որ դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդի հավելյալ:
Տեսնել ավելին
Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 11 բուժա...
13:51 08/08/2023
Այսօր «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 9 բուժառուիՆշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:
Տեսնել ավելին
ԿԽ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ մուտք գործած ադ...
13:38 08/08/2023
ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի մուտք գործած, ինչպես նաև ԶՄՊԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին։Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Տեսնել ավելին
Մալթայի հայ համայնքի ներկայացուցիչները ցույց են ար...
09:59 08/08/2023
Ցույցի մասնակիցներն աջակցություն են հայտնել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանն ու կոչ են արել Մալթայի կառավարությանը դիվանագիտական ուղիներով նպաստել Լաչինի միջանցքի բացմանը:
Տեսնել ավելին
Ծնվել է Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը...
19:04 07/08/2023
Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը: Այս մասին հայտնել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը։Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով:«Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազ
Տեսնել ավելին
Լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգա...
16:32 07/08/2023
Կարմիր խաչն այցելել է առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»․ ArmeniaSputnik-ին հայտնել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:«Ասել են՝ դեղեր է խմում, իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիվանդություն չէ, այլ վիրահատական է: Պայքարում ենք հորս հետ բերելու համար»։Կարմիր խաչը չի խոստացել, որ կարող է տեսազանգ ապահովել ընտանիքի և Վագիֆ Խաչատրյանի միջև։
Տեսնել ավելին
Արցախցի 9-ամյա աղջնակն ադրբեջանական շրջափակման պայ...
14:43 07/08/2023
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է։ Շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Անուշ Անդրյանի բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է հաղթահարում շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։ Այս պահին Անուշն ամուսնու և 6 երեխաների հետ, որոնցից միայն մեկն է չափահաս, բնակվում է Ստեփանակերտում՝ հյ
Տեսնել ավելին
Հայաստան կներթափանցի հզոր ջերմային ալիք. կանխատեսվ...
14:10 07/08/2023
Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։Այս մասին հայտնում են «Հիդրոօ
Տեսնել ավելին
Լաչինի միջանցքի արգելափակումը ռազմական հանցագործու...
13:24 07/08/2023
Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական արտակարգ իրավիճակ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է համարում։Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մավրիդեսը նշել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, մասնավորապես՝ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիք
Տեսնել ավելին
Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի ամենաբարձր...
12:56 07/08/2023
ԱՀ հանարային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 07.08.2023թ. դրությամբ:
Տեսնել ավելին
Արցախում դպրոցական պայուսակներ են հավաքագրում...
11:47 07/08/2023
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ԱՀ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով, իսկ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից և տեղեկացնում․«Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակ
Տեսնել ավելին

.png)
.png)