ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անց...
10:32   24/07/2023
Քանի որ տեւական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:«Տեւական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում  Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային եւ վերականեդանացման բաժանմունքում:Այսօր (նկ Տեսնել ավելին
Հուլիսի 25-26-ին Թեհրանում կղողանջեն հայոց եկեղեցի...
10:10   24/07/2023
Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը. վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր-եղբայրների։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ հղում տալով Իրանում լույս տեսնող «Ալիք» թերթին:«Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար», - գրել է իրանագետը։ Տեսնել ավելին
Մի խումբ արցախցիներ փակել են Բաղրամյան պողոտան և Խ...
08:59   24/07/2023
Մի խումբ արցախցիներ Արցախում իրավիճակի հարցով Երևան Բաղրամյան պողոտայի սկզբնամասն են փակել:Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը»։Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ դադարեցնում են ակցիան՝ նաև իրազեկելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին։Ավելի ուշ նրանք փակել են նաև Երեւանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը: Տեսնել ավելին
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշեն գյուղի ...
14:39   23/07/2023
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Տեսնել ավելին
Արցախի լրագրողներն իրավունք ունեն պահանջելու միջազ...
11:11   23/07/2023
Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիա ֆորում կազմակերպելը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելն է, իսկ մարդիկ ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն, իջնեն Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զր Տեսնել ավելին
Հացի խնդիր ու հերթեր փռերի դիմաց՝ Արցախում...
20:01   22/07/2023
Հացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն Ստեփանակերտում չեն, շրջկենտրոններում և գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել:Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում: Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: Տեսնել ավելին
Հայրենիք ունենալը պարտականություն է, որից խուսափող...
17:55   22/07/2023
Հայրենիքը –  իբրև գերագույն արժեք, պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նաև։ Սիրում ենք շատ բաներ, բայց ար յուն չենք թափում նրանց համար։ Հայրենիքը, սակայն, պահանջում է ոչ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, և դա անհրաժեշտ է իր գոյության համար։ Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականություն։  Հայրենիք ունենալը պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց գոյության բարոյական իրավունքը: Տեսնել ավելին
Ադրբեջանն արգելում է ԿԽՄԿ-ին՝ դեղորայք մատակարարել...
17:34   22/07/2023
Այսօր՝ հուլիսի 22-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համ Տեսնել ավելին
Շարունակական շրջափակման դեպքում` մանկապարտեզներն օ...
15:00   22/07/2023
Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։ «Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին  հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործու Տեսնել ավելին
Լույս չի լինի...
11:31   22/07/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-14:00 Ներքին Չարբախ 3, 4 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ 1-ին փողոց 1-ին նրբանցք առանձնատներ, Ներքին Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,10:00-16:00 Չեխովի փ․ 10, 11, 12 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 51ա շենք, Շևչենկոյի փ․ 7, 10 շենքե Տեսնել ավելին
Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջ...
09:09   22/07/2023
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ահազանգում է «Ջրմուղ- կոյուղի»  ընկերությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչեւ հիմա ունեցած պաշարներով հնարավոր է եղել  Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում` լուրջ խնդիրներ կլինեն: Տեսնել ավելին
Արցախում տարեց տղամարդը ուշագնաց է եղել հացի հերթո...
15:11   21/07/2023
Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։  Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։Սննդամթերքի պակասի պատճառով գրանցվել են երեխաների մահվան ողբերգական դեպքեր։ Երեկ հասարակական տրանսպորտի մեջ վատացել էր հղի կինը, որին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։ Արցախում մարդասիրական ճգնաժամ է. չկա ուտելիք, վառելիք։ Հացի հերթում այսօր ինքնազգացողությունը վատացել և ուշագնաց է ե Տեսնել ավելին
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է...
15:05   21/07/2023
Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ֆեյսբության էջում կիսվել է լուսանկարներով և գրել.«Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»: Տեսնել ավելին
Թշնամու պարտադրած պայմաններում Արցախում օրեցօր ավե...
12:20   21/07/2023
Թշնամու պարտադրած պայմաններում ամեն օր նոր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը, և օրեցօր ավելանում է աշխատանքից, հետևաբար, նաև եկամտից զրկված քաղաքացիների թիվը։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։ «Գործազրկությունը կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տնտեսության ոչ լիարժեք գործունեության արդյունք է դա։ Ըստ էության, նախարարությունը շատ քիչ ռեսուրսնե Տեսնել ավելին
Արցախի բնիկ ժողովուրդն աշխարհաքաղաքական շահերի ու ...
09:28   21/07/2023
Ադրբեջանն, իբր, հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, բայց, մյուս կողմից, 221 օր ահաբեկչական շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակիչների, իսկ 36 օր` լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար պաշարներից։Այս մասին Արցախի Հանրապետության պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է Telegram-ի իր ալիքում․«Այս քայլով Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմը փորձում է «մաքրել» իր մեղքերը և «մարդասիրական» ինդուլգենցիա գնել Արևմուտքից, մյուս կողմից՝ ճիշտ ժամ Տեսնել ավելին