Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապ...
10:24   23/09/2022
Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակը:Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի երեկոյից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Տեսնել ավելին
Ժամը 07։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժան...
09:24   23/09/2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեսնել ավելին
Հիմա արդեն Վերից հսկիր հայրենիքդ, մեր անպարտ երամի...
18:52   22/09/2022
Ուղիղ մեկ շաբաթ օրուգիշեր աղոթում էի, որ հայտնվես մի տեղից, որ գոնե մի զանգ անես, մեր լավ տղա, չնայած շատ լավ հասկանում էի իրականում, թե ինչ էր կատարվել։ Մեր շնորհքով, խորագետ, բանիմաց Գառնիկ, մեր լույս տղա, ախր հեչ ժամանակդ չէր Երկնքի, դու երկրի վրա դեռ էնքան անելիք ունեիր, դու քո ծնողներին, եղբորդ, քո տատ ու պապին, քո մտքի թաքուն աղջկան, ընկերներիդ ու մեզ' քեզ շատ սիրողներին երկրի վրա էիր պետք։ Երանի քեզ չճանաչեի... Երանի էդքան լավ չճանաչեի հոգիդ։ Հիմա արդեն Վերից հսկիր հայրենիք Տեսնել ավելին
Ոստիկանության աշխատակիցներ, դուք այս ապազգային իշխ...
18:08   22/09/2022
44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարություն են տարածել, անդրադառնալով սեպտեմբերի 21–ին Եռաբլուրում տեղի ունեցող իրադարձություններին, երբ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար անձանց այցին ընդառաջ Եռաբլուրից ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով հեռացրել է զոհված հերոսների ծնողներին ու հարազատներին։Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հ Տեսնել ավելին
«Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված հինգ մայր ստ...
17:18   22/09/2022
2022թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղհասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի հ Տեսնել ավելին
9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի հաջողվել ...
17:15   22/09/2022
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից:Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Գրիգորյանը։ Տեսնել ավելին
Ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից զարդեր, խեցեղեն ո...
12:38   22/09/2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բ Տեսնել ավելին
Հայ դիզայներները Միլանում կոչ են արել աջակցել Հայա...
11:45   22/09/2022
Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:Նախքան ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները իրենց ուղերձն են հնչեցնում և խնդրում, որ իրենց գործընկերները նույնպես կանգնեն Հայաստանի կողքին և դատապարտեն ադրբեջանական ագրեսիան։Հայ դիզայներները ներկայացել են «Stand with Armenia» գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի շարքերից՝ բարձրանալով հարթակ, ինչն էլ ա Տեսնել ավելին
Լրագրողների և օպերատորների նկատմամբ Ազգային ժողովո...
10:21   22/09/2022
Սեպտեմբերի 15-ին «MediaHub.am» և «Yerevan.Today» լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների կողմից կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանա Տեսնել ավելին
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ում երեկ տ...
10:18   22/09/2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Պարզվել է, որ փլուզվել է կիսաքանդ շ Տեսնել ավելին
Ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի տարբեր վարչական...
19:44   21/09/2022
Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։ Տեսնել ավելին
Որքան էլ վիրավոր լինի մեր հայրենիքը , միևնույն է, ...
19:07   21/09/2022
Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ Հայաստան:Սեպտեմբերի 21ը մեր  դարավոր իղձերի,  հայրենիքի հանդեպ մեր  անձնուրաց սիրո  դրսևորումն է: Տարիներ շարունակ մենք բախվել ենք  բազում արհավիրքների, և  այսօր առավել քան երբևէ  վտանգված է մեր սիրասուն, ազատ և անկախ Հայաստանը: Բայց և այսօր ավելի քան երբևէ  ուժեղ է հայի ՝ ազատ, հզոր, երջանիկ ու հպարտ հայրենիք ունենալու կամքը,  ձգտումն ու նպատակը: Ազատ է նա, ով խիզախ է, իսկ մենք մեր խիզախությունն ապացուցել ենք դարերով: Մեր  մ Տեսնել ավելին
Մենք իրավունք չունենք թերագնահատելու ինչպես արտաքի...
16:30   21/09/2022
Արա Աբրահամյանի ուղերձըՀայաստանի Հանրապետության Անկախությանօրվա կապակցությամբ"Սեպտեմբերի 21-ին Հայաստանը, ինչպես և ամբողջաշխարհի հայերը, նշում են անկախության օրը։Պետականությունն ու միջազգային իրավունքիսուբյեկտները, ցավոք, չկարողացան մեր ժողովրդինու երկիրը զերծ պահել ահռելի կորուստներից։ Այսօրերին մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի&nb Տեսնել ավելին
Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծ...
15:34   21/09/2022
Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:Նա նաեւ նշել է. «Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից:Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ ա Տեսնել ավելին
Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել է Հայաստանի դրո...
15:20   21/09/2022
Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ, նաև Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում, ի համերաշխություն Հայաստանի, սեպտեմբերի 21-ին Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:Այս մասին հայտնել են Ֆրասիայում ՀՀ դեսպանությունից՝ հրապարակելով Փարիզի քաղաքապետարանի շենքի լուսանկարները: Տեսնել ավելին