Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
08:28 05/11/2022
Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հ...
08:25 05/11/2022
«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան։«Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Տեսնել ավելին
Իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունն...
22:09 04/11/2022
Հայրենիքը սիրում են անկախ ամեն ինչից։ Հայրենասիրությունը մարդկային լավագույն արժեքներից մեկն է, իսկ մեզ նման փոքր ազգերի համար` պարտադիր պայման, քանզի մենք, բոլոր այլ ազգերի համեմատ, ավելի հայրենասեր, ավելի հայրենապաշտ պետք է լինենք։ Չկա հայրենասիրություն, ուրեմն չկա նաեւ հայրենիք, որովհետեւ իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու։ Բայց հայրենիք ունենալը նաեւ պատասխանատվություն է եւ յուրաքանչյուր հայ պետք է կրի այդ պատասխանատվ
Տեսնել ավելին
Հեռուստացույցի մեջ՝ բջջային հեռախոսներ, բաղնիքի հե...
19:09 04/11/2022
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:Այսպիսով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցը, որի մեջ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժն
Տեսնել ավելին
Քրիստինե Վարդանյանը Վահագն Խաչատուրյանին կարմիր փո...
15:36 04/11/2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.«Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում՝ ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջերմուկում, այնպես էլ կարող ե
Տեսնել ավելին
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը համերաշխություն ...
13:51 04/11/2022
«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 կողմ ձայներով չի վավերացվել։Քվեարկությունից առաջ՝ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ, Ինյարիտուն «անհեթեթություն» է որակել նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հենց այս
Տեսնել ավելին
Նոյեմբերի 5-ին քաղաքապետարանն աշնանային ծառատունկ ...
11:39 04/11/2022
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ:«Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:Ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիս
Տեսնել ավելին
Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծու...
11:38 04/11/2022
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությանը՝ գրելով.«Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել ե
Տեսնել ավելին
Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախար...
11:37 04/11/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝1) առողջապահության նախարար.
Տեսնել ավելին
ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիների համար բն...
10:20 04/11/2022
Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ:Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:«2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիությ
Տեսնել ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակու...
09:26 04/11/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Տեսնել ավելին
Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման և սահմանա...
20:28 03/11/2022
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայ
Տեսնել ավելին
«Փեթակ»-ը կշարունակի գործել...
18:04 03/11/2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը
Տեսնել ավելին
Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, եվրոն էժանացել է...
16:45 03/11/2022
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 395.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 385.18 դրամ (նվազել է 6.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 445.19 դրամ (նվազել է 9.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.36 դրամ (նվազել է 0.06 դրամով):Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 404-405 դրամով:Եվրոն բանկերում գնվում է 377-385 դրամով
Տեսնել ավելին
Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, եվրոն էժանացել է...
16:45 03/11/2022
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 395.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 385.18 դրամ (նվազել է 6.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 445.19 դրամ (նվազել է 9.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.36 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Տեսնել ավելին

.png)
.png)