Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կր...
18:25   27/11/2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Տեսնել ավելին
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դ...
10:33   27/11/2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից: Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
10:33   27/11/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս Տեսնել ավելին
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկա...
10:30   27/11/2022
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։Հայկական կողմը կորուստներ չունի: Տեսնել ավելին
Մահացել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը...
16:56   26/11/2022
Մահացել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, հաղորդում է «Ռիա Նովոստի»ն՝ վկայակոչելով  «Սպուտնիկ Բելառուս»-ին։Ըստ Սպուտնիկ Բելառուս»-ի՝  Վլադիմիր Մակեյը հանկարծամահ է եղել։Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը 65 տարեկան էր։ Տեսնել ավելին
Հայկական ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ...
15:34   26/11/2022
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում էՀայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Տեսնել ավելին
Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձ...
13:29   26/11/2022
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար: Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
13:27   26/11/2022
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին
Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Պուշկին հատվածը փակ է ...
20:49   25/11/2022
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երթևեկության համար 9 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։«Հարգելի համաքաղաքացիներ,մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Ստեփանակերտում Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին ն...
17:27   25/11/2022
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 միջնակարգ դպրոցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպվել է ՀՀ ազգային և Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, Մոնթե Մելքոնյանի (Ավո) 65-ամյակին նվիրված միջոցառում:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Գայանե Սարգսյանը կարևորել է մատաղ սերնդի դաստիարակությունը Մոնթեի և մյուս հերոսների օրինակով:«Իր քաջությամբ, զոհաբերությամբ, բոլոր մարդկային որակներով Ավոն ցույց տվեց, որ սիրու Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով...
15:41   25/11/2022
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:Երևան քաղաքում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մա...
10:33   25/11/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Արամի փ. 64, 82-84 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 3, 30, 32 շենքեր, Ա․Խաչատրյան փ. 1-ին նրբ․ 2, 4 շենքեր, Ռուբինյանց փ. 17, 17/1, 19, 19/2, 21, 21/1, 21/5 շենքեր, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր և Տեսնել ավելին
Միասնական քննությունների առաջին փուլը երկրորդից տա...
10:31   25/11/2022
Հայաստանում 2023 թվականից  դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունվարին սպասվող  միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թ Տեսնել ավելին
Կազմակերպվել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարա...
10:30   25/11/2022
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակ.1) «Պատմական կապեր. Դարերի երկարատև փոխագործակցություն»2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
10:28   25/11/2022
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին