Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջ...
10:32 22/11/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքի՝10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր,11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռ
Տեսնել ավելին
Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան...
10:30 22/11/2022
Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, փոխանցում է 1lurer-ը։Սպասվում է, որ նիստին կքննարկվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը: Կողմերը կքննարկեն նաև ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող և հավաքական ա
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ...
10:29 22/11/2022
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեսնել ավելին
Զինծառայողի սպանության ու ևս երկու զինծառայողի հրա...
19:56 21/11/2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում
Տեսնել ավելին
7 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան-Սայա...
19:19 21/11/2022
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների պատճառով երևթեկության համար 7 ժամով փակ կլինեն կենտրոնական որոշ փողոցներ։«Հարգելի համաքաղաքացիներ,մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Տեսնել ավելին
Մինչև տարեվերջ 15 նոր տրոլեյբուս կլինի Երևանում...
17:21 21/11/2022
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով: Նշվել է նաև, որ հնարավո
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է ...
16:44 21/11/2022
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին․«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության ՊՆ հաղորդագրությունում։
Տեսնել ավելին
Ամստերդամում «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբա...
15:04 21/11/2022
Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհրդի հետ: Հընթացս ընթրիքի եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը ներկայացրեց նորանշանակ ծխական խորհրդի անդամներին, որից հետո Սրբազան Հայրը խոսեց ներկաներին ծխական խորհրդի կարևորության և առաքելության մասին:Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների հետ: «Սուրբ Հոգի» եկեղեցվո ԱՅՈ երիտասարդաց միությունը կազմակերպել էր դասախոսություն պսակի խորհրդի և հարաբերությունների մասին թեմայով: Խաժակ Սրբազանը հետաքրքիր կերպով, տարբեր օրինակներ
Տեսնել ավելին
Արցախի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնություննե...
12:02 21/11/2022
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի խումբ գիտական մտավորականների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացման լեգիտիմությունը և նրա հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում, որին մասնակցել են գիտակրթական ոլորտի մի շարք մասնագետներ։Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից՝ մանրամասնելով, որ քնն
Տեսնել ավելին
Նժդեհի եւ Բելգրանոյի արձանների վրա պարսկերեն գրութ...
11:19 21/11/2022
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջ
Տեսնել ավելին
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներ...
10:37 21/11/2022
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Հայ Եկեղեցին այսօր նշում է Ընծայման տոնը...
10:14 21/11/2022
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը։Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել
Տեսնել ավելին
Մեզանից յուրաքանչյուրը հայրենիքի նվիրյալ զինվորն է...
19:47 20/11/2022
Մեզանից յուրաքանչյուրը հայրենիքի նվիրյալ զինվորն է: Ես ուզում եմ տեսնել Հայաստանը ուժեղ, ամուր կանգնած, խաղաղ, միաբանված, մեկ բռունցք դարձած: Մենք՝ բոլորս շինարարից ուսուցիչ, բանվորից նախարար ունենք մեր բաժինը այդ սուրբ գործում, այն է՝ լինել լավագույնը մեր ոլորտում: Կա մեկ գերագույն նպատակ, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին... դա Հայաստանն է: Հայրենիքի հանդեպ սերը ամենօրյա աշխատանք է, ջանք ու եռանդ՝ համընդհանուր մեր երազանքին մեկ քայլով մոտենալու համար: Ապագան մերն է լինելու…
Տեսնել ավելին
Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառա...
19:14 20/11/2022
Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է: Այս մասին հաղորդվում է հավելվածի ֆեյսբուքյան էջում:«Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը մեկնարկում է այսօր: Չափազանց ոգևորված ենք ֆուտբոլի, միասնության և զգացմունքների այս համաշխարհային տոնակատարության մի մասը լինելու կապակցությամբ: doodooc-ը միավորել է ուժերը GL Events-ի և Octagon-ի հետ՝ FIFA Fan Fest 2022-ն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ը փառատոնի պաշտոնակա
Տեսնել ավելին
Սպասվում է առանց տեղումների եղանակ...
14:21 20/11/2022
Հայաստանի տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեսնել ավելին

.png)
.png)