Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղ...
18:12   01/12/2022
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձեւավորում են Անկախ պետությունների համագործակցություն եւ հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Տեսնել ավելին
ԱԻՆ-ը հայտնել է կործանված ինքնաթիռի զոհված օդաչուն...
16:10   01/12/2022
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածները ՌԴ քաղաքացիներ են, օդաչուներ։«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած երկու անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- գրել է Կոստանյանը: Տեսնել ավելին
«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանո...
13:40   01/12/2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Կվինի թեկնածության հաստատման լսումները:Դրանց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմանը:«Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն»», - ասել է Մենենդեսը՝ ընդգծելով, որ նախկինում արգելափակել է այն թեկնածուներին, որոնք Սենատի լսումների ժամանակ իրենց պատասխա Տեսնել ավելին
ԵՄ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՊԵԿ-ում...
11:43   01/12/2022
Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։Հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել է կրիպտո Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
10:32   01/12/2022
Նոյեմբերի  30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Տեսնել ավելին
Մեզ հարկավոր է ամենից շատ սիրել մեր հայրենիքը․ Արտ...
20:44   30/11/2022
Մեզ առավել քան երբևէ հարկավոր է ամենից շատ սիրել մեր հայրենիքը, քանզի հայրենիքից դուրս սուտ են բոլոր դրախտները: Մենք պետք է տեր կանգնենք մեր նախնիների թողած ժառագնությանը, պետք է հասկանանք, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Ես վստահ եմ, որ ապագան մերն է լինելու: Հայաստանը կարո՛ղ է ունենալ լավագույն ապագա: Տեսնել ավելին
Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավ...
20:02   30/11/2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տ Տեսնել ավելին
Տասը ժամով Կիևյան կամուրջը երթևեկության համար փակ ...
13:05   30/11/2022
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը:Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: Տեսնել ավելին
Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալո...
13:04   30/11/2022
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը մեկնել է Ջերմուկում:Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջերմուկի համայնքապետարանը:Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ՝ դեսպանը ծանոթացել է քաղաքին, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին:Համայնքապետարանից նաև հայտնում են, որ Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Տեսնել ավելին
Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրամատակար...
13:03   30/11/2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.1. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների,2. Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյա Տեսնել ավելին
Հայաստանում ժամանակավոր գրանցված ռուսաստանցիների թ...
11:57   30/11/2022
Հայաստանում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում իրենց բնակության վայրում գրանցվել է 2820 ռուսաստանցի, հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան РБК-ի հարցման։Սա գրեթե չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տվյալները. այն ժամանակ ժամանակավոր գրանցում էր ստացել Ռուսաստանի 722 քաղաքացի:Բնակության թույլտվության համար դիմումների թիվը նույնպես ավելացել է ռուսների շրջանում՝ մեկուկես ամսում կացության թույլտվության համար Տեսնել ավելին
Ադրբեջանը խախտել է հրադադարը, խախտման մասին հաղորդ...
10:27   30/11/2022
Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետ Տեսնել ավելին
Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյո...
10:25   30/11/2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Տեսնել ավելին
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լե...
22:00   29/11/2022
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Տեսնել ավելին
Հակառակորդի կրակոցից հայկական մարտական դիրքում զին...
18:48   29/11/2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում,  հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: Տեսնել ավելին