Ադրբեջանը նպատակ ունի հումանիտար աղետ եւ էթնիկ զտո...
22:01 03/12/2022
Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների մի խումբ Շուշիի հատվածում փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։«Նրանք առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, բայց ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 000 բնակիչների դեմ։Շուրջ 2 ժամ է՝ փակ է ճանապարհը, ինչը մեր բնակչությանը սպառնում է մոտալուտ հումանիտար աղետով։ Ռուս խաղաղապահները տեղեկացված են
Տեսնել ավելին
Արցախից հայտնում են ադրբեջանական հերթական ապատեղեկ...
19:57 03/12/2022
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական կեղծ լուրը։«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի ժամը 16։30-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Տեսնել ավելին
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը ...
16:29 03/12/2022
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի։
Տեսնել ավելին
Այս ահաբեկչական քայլը խարխլում է Լաչինի միջանցքի վ...
16:28 03/12/2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական սադրանքին:«Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաշենի ենթաշրջանի գյուղերի հետ:Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իր
Տեսնել ավելին
Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բ...
12:46 03/12/2022
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լ
Տեսնել ավելին
Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օ...
11:14 03/12/2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ,դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով օրենսդրական և ոլորտային այլ բարեփոխումներ։
Տեսնել ավելին
Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն ...
09:58 03/12/2022
Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որոնց ջանքերով 1989-ին ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը:Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում կանգնած՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կոչն արտասանելիս․․․ Նա առաջինն էր, ում վիճակված էր Ազատության հրապարակում բարձրացնել բաղձալի եռագույնը։ Սակայն նրան վիճակված չէր տեսնել անկախ Հայաստանը։Երևանում տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվել էր Երասխին սպառնացող վտանգի մասին։ Կամավորականները Ազատության հրապարակից միանգամից մեկ
Տեսնել ավելին
Փակ ավտոճանապարհներ կան...
09:41 03/12/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։
Տեսնել ավելին
Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք․ Զգացվել է ...
19:33 02/12/2022
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մ
Տեսնել ավելին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգ...
16:09 02/12/2022
Արցախի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է՝ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։Պաշտոնական Ստեփանակերտը ողջունո
Տեսնել ավելին
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյան...
14:55 02/12/2022
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել:Մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը՝ իր թիմի հետ: 46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, 50 սմ հասակով: Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվ
Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
10:16 02/12/2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանա
Տեսնել ավելին
ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամ...
10:15 02/12/2022
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում մեկնարկել են զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները:Այս մասին տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։ՊՆ-ից հայտնում են, որ համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակը:
Տեսնել ավելին
Մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լու...
10:14 02/12/2022
Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մինչև տարեվերջ կգործի «Պատը` հայերեն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Ճարտարապետության թանգարանում երբևէ բացված բնույթով տարբերվող այս ցուցադրությունը փորձ է՝ ներկայացնելու պատը որպես ստեղծագործություն՝ միջնադարից մինչև մոդեռնիզմ։Լուսանկարներում ամենատարբեր շինությունների առանձին հատվածներ են, յուրաքանչյուրը՝ հետաքրքիր պատմությամբ նաև տարբեր հույզեր, մտորումներ առաջացնող:Ցուցահանդեսի բացմանը, որ
Տեսնել ավելին
Բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիս...
10:14 02/12/2022
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին:Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հ
Տեսնել ավելին

.png)
.png)