Ռուս խաղաղապահներին հորդորում ենք առավել կոշտ միջո...
17:59 12/12/2022
Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել ադրբեջանական կողմի հերթական սադրանքի կապակցությամբ․«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտվա
Տեսնել ավելին
Արցախը Հայաստանին կապող մայրուղին արդեն 6 ժամ է շա...
16:28 12/12/2022
Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դ
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս մ...
15:25 12/12/2022
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ ««Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղի
Տեսնել ավելին
Երևանից 20 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել․ այն 2 բա...
10:46 12/12/2022
Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքո
Տեսնել ավելին
Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան...
10:44 12/12/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր
Տեսնել ավելին
Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը...
10:42 12/12/2022
Ադրբեջանցիները դարձյալ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Ավելի քան 3
Տեսնել ավելին
Չնայած դիտարկում անցկացնելու վերաբերյալ խաղաղապահն...
12:48 11/12/2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հան
Տեսնել ավելին
Արցախում արգելել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբո...
21:52 10/12/2022
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շ
Տեսնել ավելին
Դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով կանխե...
18:22 10/12/2022
Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները, Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձում՝ նվիրված մարդու իրավուքների միջազգային օրվան:«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլ
Տեսնել ավելին
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակո...
18:09 10/12/2022
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը: Երեկոյան ժամերգության սկիզբը ժամը 18:00-ին է։«Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարող
Տեսնել ավելին
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը...
15:13 10/12/2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամ
Տեսնել ավելին
Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացիները...
13:58 10/12/2022
Դեկտեմբերի 19-ից անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։Դեկտեմբերի 19-23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ դեկտեմբերի 26-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։Նախ՝ անհրաժեշտ է
Տեսնել ավելին
Երևանում կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է...
12:14 10/12/2022
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մ
Տեսնել ավելին
Մարտունու բանկերից մեկի կառավարիչը 2 քաղաքացուց խա...
10:53 10/12/2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված երկու միացված քրեական գործերով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավ
Տեսնել ավելին
Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառության փաստ...
20:03 09/12/2022
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ արձակված՝ նախաքննական մարմնի կողմից հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ֆոսֆորային ռազմամթերք է, հայտնել է Արցախի Հանրապետության դատախազությունը՝ ներկայացնելով իրականացված փորձաքննության արդյունքները։Ադրբեջանի կողմից Արցախում ֆոսֆորային արգելված զենք կիրառելու փաստին և Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին է անդրադարձել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Տեսնել ավելին

.png)
.png)