Երբ նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկո...
11:10   01/02/2023
Խնդրում եմ չքաղաքականացնեք, մենք քաղաքականության հետ գործ չունենք, այստեղ գրեթե բոլոր աշխատողները, համարյա 700-800 տնտեսություն, որոնց ընտանիքում կան 10-ից ավելի անդամներ, 30 տարի անընմեջ աշխատում են տվյալ շուկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի փակմանը, ասաց տոնավաճառի աշխատակիցների մեկը։«Բոլորս պարտքեր ունենք, ուսանողներ, հիվանդներ, այդ բոլորին այս շուկան է պահում, շատերը չէ, որ կարողանում են խանութներից առևտուր անեն, գալիս են այստեղ, ժողովրդին մենք պ Տեսնել ավելին
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցք...
11:00   01/02/2023
Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումից:«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ: Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփա...
11:02   31/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:ԱՀ առողջապահության նախարարության ենթակայու Տեսնել ավելին
Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան և Աշտարակ քաղ...
10:09   31/01/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան և Աշտարակ քաղաքներում և Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախ Տեսնել ավելին
Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 5...
19:58   30/01/2023
Այսօր՝ հունվարի 30-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 17 անձանց, ովքեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 50 օր բաժանված էին ընտանիքից:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտի տարածքում նրանց դիմավորել են հարազատները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։Մեզ հետ զրույցում Զինա Սարգսյանն մանրամասնել է, որ գնացել էր Երևան բուժման նպատակով։«Շրջափակման պատճառով արդեն 50 Տեսնել ավելին
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի ա...
10:39   30/01/2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել  այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մա Տեսնել ավելին
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառո...
10:13   30/01/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Ալավերդի քաղաքում մառախուղ է։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանա Տեսնել ավելին
Բարեկենդան Առաջավորաց Պահքը մեկնարկում է հունվարի ...
18:34   29/01/2023
Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն:Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տր Տեսնել ավելին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփա...
14:23   29/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ այսօր՝ հունվարի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ինչպես տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հիվանդների ախտորոշումներն են՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», Տեսնել ավելին
Լոս Անջելեսում հայերը բողոքի երթ են կազմակերպել դե...
10:58   29/01/2023
Լոս Անջելեսում դաշնային կառավարության շենքի մոտից բողոքի ցույց և երթ է կազմակերպվել դեպի Ադրբեջանի հյուպատոսարան: Հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ պահանջել են բացել Լաչինի միջանցքն ու պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին: Տեսնել ավելին
Իրանում երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 5...
09:33   29/01/2023
Իրանի հյուսիսարեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի։Այս մասին Young Journalists Club գործակալությանը հայտնել է նահանգապետ Մոթամեդիանը, փոխանցում է news.am-ը:«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ տուժել է 580, մահացել՝ երկու մարդ»,- ասել է նա։Մոթամեդյանը նաեւ նշել է, որ, նախնական հաշվարկներով, երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքների եւ ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-ից 50%, փոխանցում է ՏԱ Տեսնել ավելին
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
18:35   28/01/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպո Տեսնել ավելին
«Դուք դատավոր չեք, ազատեք իմ ճանապարհը». ԳՇ պետը հ...
13:25   28/01/2023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունից դուրս եկավ, երբ Եռաբլուրում լրագրողները նրանց հարց ուղղեցին Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել:«15 զինծառայող կացարանում այրվեցին, ձեզ մեղավոր չե՞ք համարում»,- հետաքրքրվեց լրագրողը:«Դուք դատավոր չեք ինձ համար, որ ինձ նման հարցեր եք ուղղում: Խոսափողները հեռու պահեք, ազատեք իմ ճանապարհը ու գնացեք ձեր գործերին», - վրդովվեց ԳՇ պետը:Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, Տեսնել ավելին
Ադրբեջանական հատուկ ծառայությունները հերթական կեղծ...
12:11   28/01/2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ։Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։Կոչ ենք անում չտ Տեսնել ավելին
Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պ...
11:12   28/01/2023
Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման, ասվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուղերձում։«Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման փառավոր ճանապարհ: Ցավոք, հիմա անցնում է ծանր փորձությունների միջով, բայց վստահ ենք, որ նշմարվելու են հաղթահարման ուղիները: Տեսնել ավելին