Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցա...
18:57   05/04/2023
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ  Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադր Տեսնել ավելին
Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողով...
13:55   05/04/2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների վերադարձը խոչընդոտելու կապակցությամբ։«Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր  լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները:  Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխու Տեսնել ավելին
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին արգելե...
10:00   05/04/2023
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելեցին արցախցիների մուտքը Արցախ։Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․«Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:Այսօր ռուս խաղաղապա Տեսնել ավելին
Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել ...
09:13   05/04/2023
 «Սև կարապների» և «մոխրագույն ռնգեղջյուրների» փոխադարձ բախումները համաշխարհային տնտեսության «նավակը» նետեցին դեպի հակառակ քամիների հոսք, որից հետո վերականգնման ուղին լցվեց ռիսկային հանգամանքներով:Ոչ վաղ անցյալում Համաշխարհային բանկը հրապարակեց «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» խորագրով վերջին զեկույցը, որտեղ 2023 թվականին կանխատեսվում էր մինչև 1,7% իջեցված համաշխարհային տնտեսական աճ, ինչը 1,3 տոկոսային կետով ցածր է անցյալ տարվա հունիս ամսվա կանխատեսումից։ Համաշխարհային տնտեսական աճը դանդաղում Տեսնել ավելին
Ադրբեջանի տեղադրած ականներով Արցախը պատահարների թվ...
19:51   04/04/2023
Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով Արցախը պատահարների թվով աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ Ստորև մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին.1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատ Տեսնել ավելին
Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը...
19:44   03/04/2023
Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Նույն թվականից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լ Տեսնել ավելին
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով...
18:02   03/04/2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (02.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.654մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 2-ը ներառյալ՝ 7.965մլն. մ³: Տեսնել ավելին
Երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ...
15:49   03/04/2023
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, փոխանցում է armsport-ը:Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:Մա Տեսնել ավելին
Թաղավարդ-Կալերի հիմնական դպրոցը թշնամու ուղիղ նշան...
11:30   03/04/2023
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Թաղավարդ-Կալեր առաջնագիծ դարձած  համայնքի դպրոցի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթօջախի  տնօրեն Մարգարիտա Սահակյանը:«Դպրոցի բակը թշնամու ուղիղ նշանառության տակ է, սակայն մենք այս պայմաններում անգամ շարունակում ենք մեր դասապրոցեսը: Ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացվում բակում, ինչը վտանգավոր է: Ինքս միշտ դուրս եմ գալիս բակ ու կանգնում աշակերտների Տեսնել ավելին
Այսօրվանից մեկնարկում է Փրկչի հրաշափառ Հարությանը ...
10:13   03/04/2023
Ավագ Շաբաթվա խորհրդի վերաբերյալ արցախցի մի խումբ  երիտասարդների հետ հանդիպմանը ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴԿ տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը  նշել է, որ Սուրբ Հարության հրաշավառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ Պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը:« Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է Ավագ կամ Մեծ, որում   խտացած է Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Աստված դարձավ մեզ նման մարդ, ով կրեց մարդկային ամեն մի տանջանք ու նեղություն, բացի մեղք Տեսնել ավելին
Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությ...
19:04   02/04/2023
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ․«2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրոհեց Արցախի Հանրապետության Պաշտպա Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 11 բուժառու տեղափո...
13:40   02/04/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստան Տեսնել ավելին
Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջ...
12:15   02/04/2023
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին վերջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 102+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը պոկեց 139 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, հրելով 174 կգ նա ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտի 313 կգ արդյունքով նա ԱԱ-ի փոխչեմպիոն է: Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն է:Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտ Տեսնել ավելին
Այսօր Ծաղկազարդ է, մեկնարկում է Ավագ շաբաթը...
11:15   02/04/2023
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տո Տեսնել ավելին
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը...
16:54   01/04/2023
Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին  հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Տեսնել ավելին