Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն այսօր կանգնել է դա...
12:39 09/03/2026
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական առաջին նիստն այսօր է՝ մարտի 9-ին։Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետի դեմ մեղադրական զեկույցը կազմված է 3900 էջից։ Ստամբուլի քաղաքապետի հետ միասին մեղադրվում են 402 անձ, որոնցից 106–ը կալանված։Դատական առաջին նիստը տեղի է ունենում Սիլիվրիի բանտի տարածքում գտնվող դատարանում։Դատական նիստին եկած Էքրեմ Իմամօղլուի կինը պահանջել է դատական նիստը ուղիղ եթերով ցուցադրել, սակայն պատասխանել են, որ դա անհնար է։Նիստի ժամանակ
Տեսնել ավելին
ՔՊ–ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նշանադրվել ...
11:59 09/03/2026
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Քաղաղացիական պայմանագրր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նշանադրվել է։ Այս մասին տեեղեկանում են վերջինիս Facebook–ի էջից։Հունանյանը տեսանյութ է հրապարակել ընտրյալի հետ իրենց նշանադրության արարողությունից և կից գրել. «Թող իրական դառնան բոլորի գաղտնի երազանքները…»։Քրիստինե Հունանյանը 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Նա վերջերս հրաժարվ
Տեսնել ավելին
Ճապոնիան աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների...
11:39 09/03/2026
Ճապոնիայի կառավարությունն աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների ընդլայնման ուղղությամբ՝ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Ճապոնիայի կառավարությունն արդեն աշխատում է նավթի մատակարարման աղբյուրների ընդլայնման, ինչպես նաև բենզինի ներքին գների կայունացման ուղղությամբ»,- ասել է նա՝ ելույթ ունեն
Տեսնել ավելին
Բահրեյնի առնվազն 32 քաղաքացի է տnւժել Սիտրա կղզու ...
11:36 09/03/2026
Առնվազն 32 Բահրեյնի քաղաքացի է տուժել Բահրեյնի Սիտրա կղզու ուղղությամբ իրանական ենթադրյալ ԱԹՍ-ների հարվածի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։Ավելի վաղ թագավորության Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից դեպի հարավ գտնվող Սիտրա կղզու վրա հարձակման հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք են տուժել, իսկ մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ։«Առնվազն 32 բահրեյնցի է տուժել Իրանի կողմից Սիտրա կղզու վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման հետևանքով»,- հայտնում է գործ
Տեսնել ավելին
Այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի ՀՀ–...
11:02 09/03/2026
Աշխարհի ամեն ոլորտում մենք ունենք առաջամարտիկ հայ և գրեթե չես կարող տեսնել Հայաստանից դուրս հայ, որն աղքատ է ապրում։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե մեր ազգն է, այլ մեր Կառավարությունը և ճիշտ կառավարումը։ Այս մասին Facebook–ի իր էջում տարածած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:«Ես կարծում եմ, որ օգտագործելով Սփյուռքի պոտենցիալը, մեր բիզնեսի չեմպիոններին, չեմպիոններին գիտության մեջ, չեմպիոններին՝ սպորտի, անվտանգության և բոլոր ոլորտների, մենք կկարո
Տեսնել ավելին
Իրանի կառավարություն. ԱՄՆ եւ Իսրայելի գրոհների հետ...
14:55 06/03/2026
Իրանի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակման հետեւանքով զոհվածների մոտ 30 տոկոսը երեխաներ են։«Մինչ օրս թշնամին հարձակվել է 3 090 բնակելի շենքի, 528 առեւտրային շենքի եւ 13 բժշկական հաստատության վրա, որոնցից 9-ը պատկանում են Կարմիր մահիկին»,- նշել են Իրանի իշխանությունները, տեղեկացրել է Tasnim-ը։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հա
Տեսնել ավելին
Իրանի նախագահ. Որոշ երկրներ սկսել են միջնորդական ջ...
14:54 06/03/2026
Որոշ երկրներ սկսել են միջնորդական ջանքեր գործադրել, հայտարարել է Իրանի նախագահը։«Մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելուն, բայց մենք անսասան կերպով կպաշտպանենք մեր երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։ Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց դեմ, ովքեր թերագնահատեցին Իրանի ժողովրդին և հրահրեցին այս հակամարտությունը», - նշել է նա։
Տեսնել ավելին
Ռուբեն Հակոբյանը իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ, ամեն...
14:54 06/03/2026
Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Հայաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Հակոբյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Նա, մասնավորապես, նշել է. «Հակոբյանին ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա Վանաձորում աշխատում էր որպես քննիչ, իսկ ես զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ։ Եվ կարող եմ վստահ ասել, որ թե՛ քննիչ եղած ժամանակ, թե՛ հետագայում՝ որպես փաստաբան, Հակոբյանը իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ, ամենաանբիծ,
Տեսնել ավելին
Հունիսի 7-ին Փաշինյանին ուղարկելու ենք երկարատև և ...
13:19 06/03/2026
«Նա մոռացել է, թե ինչ է ժողովրդավարությունը, բայց ոչինչ, ժողովուրդը դա նրան կհիշեցնի: Այսօր Հայաստանում բոլորը հասկանում են մի պարզ բան, այս իշխանությունները սպառել են իրենց, ՔՊ-ն տարիներ շարունակ մեզ խոստանում էր զարգացում, անվտանգություն և խաղաղություն, բայց իրականությունը բոլորովին այլ է: 8 տարվա մեջ 10 տոկոս անգամ չի կազմում Փաշինյանի բերած դրական փոփոխությունները:Հայաստանը չի կարող կառավարվել թույլ Նիկոլ Փաշինյանով, այս երկրին պետք է ուժեղ առաջնորդություն, հստակ ռազմավարութուն և վստահությու
Տեսնել ավելին
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է...
13:13 06/03/2026
«Մեկ օրվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 103-ից աճել է մինչև 123, իսկ վիրավորներինը՝ 638-ից մինչև 683 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ինչպես նշել են բժիշկները, ռմբակոծությունների վայրերում շարունակվում են փրկարարական աշխատանքները, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է ավելանալ:Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների պատճառով երկրի հարավային շրջանները լքել է ավելի քան 100 հազար մարդ:
Տեսնել ավելին
Ադրբեջանը տարhանում է Թեհրանում իր դեսպանությունը ...
13:10 06/03/2026
Ադրբեջանի արտգործ նախարարությունը հայտարարել է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանման մասին։ Որոշումը վերաբերում է ինչպես Թեհրանում Ադրբեջանի դեսպանությանը, այնպես էլ Թավրիզում գլխավոր հյուպատոսությանը։Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ երեկ Իրանից արձակված 4 ԱԹՍ ընկել է Նախիջևանի տարածք։
Տեսնել ավելին
Դոլարն ու եվրոն էժանացել են...
15:32 05/03/2026
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 5-ին, կազմել է 377.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.31 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (նվազել է 0.04 դրամով):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 379-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-435 դրամով, վաճառվում է 441–445.5 դրամով:Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.80 դ
Տեսնել ավելին
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպ...
15:30 05/03/2026
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։ Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը նախատեսում է ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլո
Տեսնել ավելին
Փաշինյանը Առնակ Ավետիսյանի պաշտոնը բարձրացրել է՝ ն...
15:28 05/03/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:Նոյն օրվա մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Տեսնել ավելին
Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարք...
15:25 05/03/2026
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները մարտի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բազում գյուղի մթերային խանութում կատարած գնումների համար վճարել էին կեղծ թղթադրամով:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամն իրացրել էր Վանաձորի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ կեղծ թղթադրամը ձեռք է բերել օնլայն խանութից։47-ամյա տղամարդը կա
Տեսնել ավելին

.png)
.png)