Աբու Դաբիում գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե...
14:18 02/03/2026
Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում, ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռ չի կարողանում մեկնել Վրաստան։ Այս մասին Interpressnewsգործակալությանը հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։«Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում, ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռ չի կարողանում մեկնել Վրաստան»,- հայտնել են մայրաքաղաքի քաղաքապետարանից։
Տեսնել ավելին
Նեթանյահուի գրասենյակի վրա hարձակման մասին ԻՀՊԿ-ի ...
14:11 02/03/2026
Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին ԻՀՊԿ-ի պնդումը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իրանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի գտնվելու վայրին։
Տեսնել ավելին
Washington Post․ Խամենեին գուցե մահացած է, բայց Իր...
11:02 01/03/2026
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարող է մահացած լինել, բայց Իրանի հետ պատերազմը դեռ հեռու է ավարտից․ Washington Post-ի իր հոդվածում գրում է Դևիդ Իգնատիուսը։Ավելի քան 45 տարի ԱՄՆ նախագահները երազում էին Թեհրանի արմատական հակաամերիկյան վարչակարգը ոչնչացնելու մասին։ Բոլորն էլ համարում էին, որ պատերազմի ռիսկերը չափազանց մեծ են՝ մինչև որ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան Իսրայելի հետ համատեղ հարձակում սկսեց։Թրամփը հայտարարեց, որ մասշտաբային ավիահարվածները հանգեցրել են Խամենեիի մահվանը։ Սակայն
Տեսնել ավելին
Հայաստանի մարզերում կսկսվի 20,000 մատչելի բնակարան...
11:00 01/03/2026
ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական զարգացման ծրագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է Հայաստանի բնակարանային ֆոնդի սոցիալական աջակցությանը: Ծրագրի 5-րդ կետն ուղղված է մարզերում բնակարանային խնդրի լուծմանը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։Հայաստանի մարզերում բնակարանային խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված և ծայրահեղ սուր: Սա այն հիմնական պատճառներից է, որն արգելակում է ժողովրդագրական աճը․«Բոլորս էլ գիտենք, որ, թե՛ Շիրակի մարզու
Տեսնել ավելին
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է Իրա...
10:59 01/03/2026
Իրանը հաստատում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, հայտնում է Al Jazeera-ն։Իրանական պետական լրատվամիջոցները հաստատել են, որ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է իր գրասենյակում՝ Իրանի դեմ իրականացված իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով: Սա հաջորդել է ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների կողմից նրա սպանության մասին ավելի վաղ տարածված լուրերին:Իրանի երկարամյա առաջնորդի հիշատակին երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։
Տեսնել ավելին
Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության...
10:57 01/03/2026
Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար։Այս մասին տեղեկատվություն են տարածել ԻՀՊԿ-ի հետ կապված վեբ-ռեսուրսները:Ավելի վաղ հաստատվել էր տեղեկությունը, որ սպանվել են գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, ռազմական հարցերով ավագ խորհրդականը և պաշտպանության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարարը։
Տեսնել ավելին
Մենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկ...
10:56 01/03/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որը պատրաստվում է հարձակումների նոր ալիքի։«Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր պատրաստվում է շատ ուժգին հարված հասցնել։ Ավելի լավ է՝ նրանք դա չանեն, որովհետև եթե անեն, մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։Հիշեցնենք, որ կիրակի գիշերը իրանական պետական հեռուստատեսությունը հայտարարեց Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների
Տեսնել ավելին
Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպ...
16:07 28/02/2026
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մաիսն տեղեկանում ենք ՊԵԿ-ից։Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։Բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վե
Տեսնել ավելին
Դուբայի օդանավակայանները դադարեցրել են չվերթների ս...
16:05 28/02/2026
Դուբայի միջազգային օդանավակայանը և Ալ Մաքթում օդանավակայանը դադարեցրել են բոլոր չվերթները: Այս մասին հայտնել Է Dubai Airports կառավարող ընկերությունը։Ուղևորներին խորհուրդ են տվել մինչև հետագա ծանուցումը զերծ մնալ այդ օդանավակայաններ մեկնելուց:
Տեսնել ավելին
Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք մնացել են Աբու Դաբիի օդա...
16:02 28/02/2026
«Օդային տարածքն ամբողջովին փակ է, Աբու Դաբին ակտիվ ուղղություն է, բնականաբար կան ՀՀ քաղաքացիներ, որոնք մնացել են օդանավակայանում»։ Զրույցում նշեց տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը։Նրա տեղեկացմամբ, այսօր նաև տուրիստներ ունեին դեպի Աբու Դաբի ուղևորվող, բայց նրանց թռիչքը չեղարկվել է` Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակով։Տուրիստական ընկերություններից շատերն էլ զրույցում նշեցին, որ այսօր Երևան հետ վերադարձող քաղաքացիներ չունեն, բայց առաջիկա օրերին լինելու են, ու եթե իրավիճակն այ
Տեսնել ավելին
Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ար...
16:01 28/02/2026
Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է Մակրոնը: «Ֆրանսիան նաև պատրաստ է տեղակայել անհրաժեշտ ռեսուրսները՝ իր մերձավոր գործընկերներին պաշտպանելու համար, եթե նրանք դա խնդրեն։Շարունակվող սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ տարբերակ չունի, քան բարի կամքով բանակցություններ վարել՝ իր միջուկային և բալիստիկ ծրագրերը, ինչպես նաև տարա
Տեսնել ավելին
ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկայ...
15:59 28/02/2026
ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները, հեռախոսազրույցի ընթացքում ասել է Արաղչին Լավրովին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։Նա նաև հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու ծրագրերի մասին։Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված զինված հարձակումը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և լիովին անտեսում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ու անվտանգության համար ծանր հետևանքներ
Տեսնել ավելին
Սահմանադրական կարգի տապալման հետ որևէ առնչություն ...
14:53 27/02/2026
Ես ամբողջությամբ միանում եմ պաշտպան Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը և կարծում եմ՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված որևէ առնչություն չունեմ: Այս մասին Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանը նշել է, որ ինքը մեղադրյալ չէ:«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և նրա կազմում գլխավոր շտաբի պետը, գործել են բացառապես այն նպատակով, որ կարողանան Հանրապետության մայրաքաղաքում պաշտպանել այն կարևոր օբյեկտները, որոնք ազդեցության տակ էին
Տեսնել ավելին
Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ ...
14:52 27/02/2026
Ամոթ է, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան իրեն ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին:«Հարգելի գործընկերներ, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել:Ի գիտություն ձեզ՝ ես Էկոնոմիկայի նախարարն եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- նշել է նա:Հիշեցնենք,
Տեսնել ավելին
Հանրային գործիչ Արթուր Չախոյանին կանչել են վարժակա...
14:50 27/02/2026
Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։Գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։«Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական
Տեսնել ավելին

.png)
.png)