Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի hարձակումների հետևանքով 123 զnհի մասին
«Մեկ օրվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 103-ից աճել է մինչև 123, իսկ վիրավորներինը՝ 638-ից մինչև 683 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են բժիշկները, ռմբակոծությունների վայրերում շարունակվում են փրկարարական աշխատանքները, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է ավելանալ:
Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների պատճառով երկրի հարավային շրջանները լքել է ավելի քան 100 հազար մարդ:

.png)
.png)