Ֆրանսիայի ԱԳՆ-ը հերքում է Մերձավոր Արևելք ռազմական...
10:32 15/03/2026
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ֆրանսիայի ռազմածովային ուժերը պատրաստվում են 10 ռազմանավ ուղարկել Մերձավոր Արևելք։«Ոչ։ Ավիակիր հարվածային խումբը մնում է Արևելյան Միջերկրականում։ Ֆրանսիայի դիրքորոշումը անփոփոխ է․ պաշտպանական», – նշված է գերատեսչության հայտարարությունում։Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։Ա
Տեսնել ավելին
Կուբայում ցուցարարները հրդեհել են Սիեգո դե Ավիլա ք...
12:45 14/03/2026
Ուրբաթ երեկոյան Կուբայի Սիեգո դե Ավիլա նահանգի Մորոն մունիցիպալիտետի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի տևական անջատումների, սննդամթերքի պակասի և կենսապայմանների վատթարացման դեմ, հայտնում է Ciber Cuba-ն։Բողոքի ցույցերի ժամանակ, ինչպես հաղորդում են անկախ աղբյուրները, հրկիզվել է Կուբայի կոմունիստական կուսակցության տեղի շտաբ-բնակարանը, հրդեհվել են նաև ոստիկանական մի քանի հեծանիվներ։
Տեսնել ավելին
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զա...
12:44 14/03/2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030թթ. համար Երկրի ծրագրային փաստաթուղթը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կարողությունների զարգացման անհրաժեշտությ
Տեսնել ավելին
72-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Հրազդանի Աղբյո...
12:41 14/03/2026
Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։Կատարվում է նախաքննություն։
Տեսնել ավելին
Իրանը կշարունակի իր պատժիչ գործողությունները՝ մինչ...
11:35 14/03/2026
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հաստատել են, որ իրենց պատժիչ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում ամերիկյան բազաները լիովին չեն վերացվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Հայտարարության համաձայն՝ ուրբաթ օրը «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում իրականացված երկփուլ հարձակման ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներով հարվածել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Ալ-Դա
Տեսնել ավելին
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի ...
11:24 14/03/2026
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի քան 52,000 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերության տվյալները։Ըստ Cirium-ի տեղեկությունների՝ սա փաստացի կազմում է Մերձավոր Արևելքի հետ կապված շուրջ 98,000 պլանավորված չվերթների ավելի քան կեսը։
Տեսնել ավելին
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսակ...
11:20 14/03/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների և Ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները:Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը, որը ներառում է 2026-2035 թթ. ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգմա
Տեսնել ավելին
ԿԺԴՀ-ն ավելի քան տասը hրթիռ է արձակել Ճապոնական ծո...
11:12 14/03/2026
Հյուսիսային Կորեան ավելի քան 10 անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն (ՇՊՄԿ), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։«Այսօր՝ մարտի 14-ին, շաբաթ օրը, ժամը 13։20-ի սահմաններում, մեր զինվորականները արձանագրել են ավելի քան տասը անհայտ բալիստիկ հրթիռների արձակում ԿԺԴՀ Սունան շրջանից՝ Արևելյան ծովի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն
Տեսնել ավելին
ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավ...
10:52 14/03/2026
ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքը կվերածվի մոխրի կույտի իրանական համապատասխան ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։«Ի պատասխան ԱՄՆ ահաբեկիչ նախագահի հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա
Տեսնել ավելին
Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխո...
10:49 14/03/2026
Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։«Ընտրական գործընթացների համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ իշխանության ռեպրեսիոն ապարատի գործադրման հետևանքով այս պահին ոչ միայն բանտերում գտնվող քաղբանտարկյալներ կան, այլ նաև տասնյակներով անձինք, որոնք գտնվում են տնային կալանքի, վարչական վերահսկողության, ելքի սահմանափակմ
Տեսնել ավելին
Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որ...
10:41 14/03/2026
Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։«Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգ
Տեսնել ավելին
Չինաստանը պատրաս է աջակցել Պարսից ծոցի տարածաշրջան...
12:56 09/03/2026
Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը:«Չինաստանը, լինելով արդարությունը պաշտպանող խոշոր պետություն և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամն ու գործընկերը, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն փոխգործակցելով բոլոր կողմերի հետ և անդադար ջանքեր գործադրել
Տեսնել ավելին
Փաշինյանի նախկին թիմակիցների կուսակցությունը պատրա...
12:53 09/03/2026
Մենք որոշել ենք մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միասնական Ազգային Սահմանադրական կուսակցության առաջնորդ, պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը։Միաժամանակ պատգամավորը նշել է, որ դեռ չեն որոշել մասնակցության ձևաչափը։ «Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ», - հավելել է Աղազարյանը։Պատգամավորի խոստովանությամբ՝ նրանք նախապատվություն
Տեսնել ավելին
Ասիական բորսաներում կտրուկ անկում է գրանցվել՝ նավթ...
12:45 09/03/2026
Երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, ասիական ֆոնդային շուկաներում ցուցանիշների նվազում է գրանցվել՝ նավթի գների կտրուկ աճի պատճառով։ Ճապոնական Nikkei 225 ինդեքսը սակարկությունների արդյունքում նվազել է 5,24%-ով՝ հասնելով 52 707,5 կետի, իսկ հարավկորեական KOSPI-ն գրանցել է 5,96% անկում՝ կազմելով 5251,87 կետ։ CNBC-ն հայտնում է, որ սակարկությունների ընթացքում ինդեքսը նվազել է ավելի քան 8%-ով, ինչը հանգեցրել է առևտրի 20-րոպեանոց դադարեցման։Հոնկոնգում առևտրային նստաշրջանը դեռ չի ավարտվել, Hang Seng ինդեքսը նվազե
Տեսնել ավելին
Պարեկներն ու համայնքային ոստիկանները ապօրինի որսի ...
12:43 09/03/2026
Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել:ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:Նույն օր
Տեսնել ավելին

.png)
.png)