Այլևս թույլ չենք լինելու. կնարկայացվի «Ուժեղ Հայաս...
13:30   17/03/2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ չորեքշաբթի ժամը 13:00-ին կհրապարակվի  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության տեսլականը:«Ուժեղ խաղաղություն. Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը: Չորեքշաբթի, ժամը՝ 13.00-ին: Այլևս թույլ չենք լինելու»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ շուտով: Տեսնել ավելին
Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և ն...
13:13   17/03/2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով:«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվ Տեսնել ավելին
Առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճայի...
13:11   17/03/2026
2025 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է. բարձր տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների, ինչպես նաև մշակող արդյունաբերության ճյուղերը: Այս մասին տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։«Պահանջարկի ընթացիկ պայմանների և դրա հետագա միտումների վերաբերյալ անորոշությունն էապես ավելացել է՝ պայմանավորված հատկապես տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերի ավելացմամբ:Այս իրա Տեսնել ավելին
12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%....
13:03   17/03/2026
2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3%: Այս մասին տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ԱՄՆ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարա Տեսնել ավելին
Իրանի Արաք քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասց...
12:23   17/03/2026
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Արաք քաղաքում բնակելի տան ուղղությամբ հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհվածների թվում են երեք օրական նորածինը և նրա երկու տարեկան քույրը:Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ-արևմուտք գտնվող Արաքի վրա հարձակման հետևանքով զոհվել են նաև երեխաների մայրն ու տատը, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին:«Մեր երեք օրական Մոջթաբայի անարդարացիորեն թափված արյունը մեզ էլ ավելի վճռական է դարձնում ստոր Տեսնել ավելին
ՏԿԵՆ-ում քննարկվել է դեպի «Զվարթնոց» երկաթուղային ...
12:01   17/03/2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այդ մասին NEWSS.am—ին հայտնում են ՏԿԵՆ-ից:Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլատվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթն Տեսնել ավելին
Առաջարկվում են կարգավորումներ, որոնք կապահովեն 5-6...
11:42   17/03/2026
Առաջարկվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱԺ-ից:Նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձևով Տեսնել ավելին
ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Հորմուզի ն...
12:14   16/03/2026
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը, ինչի համար կարող է փոփոխվել Կարմիր ծովում իրականացվող եվրոպական Aspides ռազմածովային գործողության մանդատը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Գլխավոր թեման լինելու է այն հարցը, թե ինչպես ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը»,- նշել է նա։«Եվրամիությունը տարածաշրջանում ունի առաքելությո Տեսնել ավելին
Ճապոնիան հրաժարվել է ինքնապաշտպանական nւժերի նավեր...
12:12   16/03/2026
Ճապոնիան չի կարող ինքնապաշտպանական ուժերի նավեր ուղարկել Մերձավոր Արևելք, հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիտին խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցած բանավեճերի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:«Ոչինչ որոշված չէ: Մենք շարունակում ենք դիտարկել, թե Ճապոնիան ինչ կարող է անել ինքնուրույն: Ինքնապաշտպանական ուժերի ուղարկումը նավերի պահպանության շրջանակներում անհնար է»,- ասել է Տակաիտին:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանի Տեսնել ավելին
Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որո...
11:57   16/03/2026
Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։«Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն.Կարելի է արձանագրել, որ  «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում  արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներ Տեսնել ավելին
Թրամփը կասկած է հայտնել, որ Իրանի նոր գերագույն առ...
11:01   15/03/2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլա Մոջթաբա Խամենեին ողջ է։«Ես նույնիսկ չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ։ Առայժմ ոչ ոք չի կարողացել նրան ցույց տալ։ Լսել եմ, որ նա ողջ չէ, և եթե դա այդպես է, ապա նա պետք է իր երկրի համար շատ խելացի քայլ անի, որը կապիտուլյացիան է»,- ասել է Թրամփը։Միևնույն ժամանակ նա Խամենեիի մահվան մասին տեղեկությունն «ասեկոսե» է անվանել։ԱՄՆ նախագահը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյոք կա իրանցի որևէ կոն Տեսնել ավելին
«Խաթամ ալ Անբիա». ԱՄՆ-ն պատճենել է իրանական «Shahe...
10:59   15/03/2026
«Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրել է իրանական «Shahed-136» անօդաչու թռչող սարքի փոփոխված տարբերակը՝ «Lucas»-ը, տարածաշրջանի երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար օգտագործելու մեջ։ Ըստ Press TV-ի, սա կանխամտածված գործողություն է՝ «օտար դրոշի ներքո», որի նպատակն է զրպարտել Իսլամական Հանրապետությանը։Այսօր հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ շտաբի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ «մարտի դաշտում կրած ռազմական ձախողո Տեսնել ավելին
Ասիական տարածաշրջանի երկրներում ՀՀ քանի՞ քաղաքացի ...
10:53   15/03/2026
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկություն է հայտնել Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է․«Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները.Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, որոնք նախատեսում են մեկնել ավելի ուշ:Նյո Տեսնել ավելին
Ճապոնիայում հայտարարել են, որ Մերձավոր Արևելք նավե...
10:50   15/03/2026
Նավերի ուղեկցման նպատակով ճապոնական ռազմանավեր Մերձավոր Արևելք ուղարկելու ցանկացած որոշում կբախվի «լուրջ խոչընդոտների», հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Տոկիոն կմիանա ԱՄՆ-ին՝  Հորմուզի նեղուցը «բաց և անվտանգ» պահելու համար, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։«Թեև իրավական տեսանկյունից դա բացառված չէ, հաշվի առնելով շարունակվող հակամարտությունը, սա այն հարցն է, որին պետք է զգուշությամբ մոտենալ», – կիրակի օրը NHK հանրային Տեսնել ավելին
Էրդողան. «Արյունարբու ցանցը» շարունակում է հարձակվ...
10:38   15/03/2026
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ «արյունարբու ցանցը» շարունակում է հարձակվել Իրանի և Լիբանանի դպրոցների ու հիվանդանոցների վրա, ինչպես դա անում էր Գազայում, հայտնում է Anadolu-ն:«Արյունարբու ցանցը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի և Լիբանանի դպրոցներին ու հիվանդանոցներին, ինչպես դա անում էր Գազայում»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում մարտի 14-ին տեղի ունեցած Բժշկի օրվան նվիրված իֆթարի ժամանակ: Խոսելով տարածաշրջանում լարվածությ Տեսնել ավելին