Կուբայում ցուցարարները հրդեհել են Սիեգո դե Ավիլա քաղաքում գտնվող Կոմկուսի գլխավոր գրասենյակը. 1 մարդ է վիրավորվել

Ուրբաթ երեկոյան Կուբայի Սիեգո դե Ավիլա նահանգի Մորոն մունիցիպալիտետի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի տևական անջատումների, սննդամթերքի պակասի և կենսապայմանների վատթարացման դեմ, հայտնում է Ciber Cuba-ն։

Բողոքի ցույցերի ժամանակ, ինչպես հաղորդում են անկախ աղբյուրները, հրկիզվել է Կուբայի կոմունիստական կուսակցության տեղի շտաբ-բնակարանը, հրդեհվել են նաև ոստիկանական մի քանի հեծանիվներ։